Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1511 ...

 

 

040.0909.080916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2016 թվականի N 909-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1511-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1511-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

1) որոշման հավելվածի 4-րդ կետում «5 ոլորտների» բառերը փոխարինել «6 ոլորտների» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:».

i

2) որոշման հավելվածի 7-րդ կետը «արդյունահանմամբ» բառից հետո լրացնել «և հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրությամբ» բառերով.

i

3) որոշման հավելվածի «IV. Տնտեսավարող սուբյեկտի ռիսկային հիմնական չափանիշներով հաշվարկվող ռիսկայնության (առաջին բաղադրիչի) գնահատումը» բաժինը լրացնել հետևյալ աղյուսակով.

 

«Հանքային ջրերի երևակումների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն

 

._____________________________________________________________________.

|Չափանիշը                  |  5   |  10   |   30   |   50    |  100   |

|__________________________|______|_______|________|_________|________|

|1. Հանքային ջրերի         |1     |2      |3       |4        |5 և     |

|երևակումների              |      |       |        |         |ավելի   |

|հիդրոերկրաբանական         |      |       |        |         |        |

|ուսումնասիրության նպատակով|      |       |        |         |        |

|հորատված (նախատեսվող)     |      |       |        |         |        |

|հորատանցքերի և  (կամ)     |      |       |        |         |        |

|աղբյուրների թիվը          |      |       |        |         |        |

|__________________________|______|_______|________|_________|________|

|2. Հանքային ջրերի         |մինչև |0,5-1  |1-2     |2-3      |3 լ/վրկ |

|երևակումների  դեբիտը      |0,5   |լ/վրկ  |լ/վրկ   |լ/վրկ    |և  ավելի|

|                          |լ/վրկ |       |        |         |        |

|__________________________|______|_______|________|_________|________|

|3. Հանքային ջրերի         |մինչև |50-80 մ|80-120 մ|120-150 մ|150 մ-ից|

|երևակումների              |50 մ  |       |        |         |ավելի   |

|հիդրոերկրաբանական         |      |       |        |         |        |

|ուսումնասիրության համար   |      |       |        |         |        |

|հորատված (նախատեսվող)     |      |       |        |         |        |

|հորատանցքերի խորությունը  |      |       |        |         |        |

|__________________________|______|_______|________|_________|________|

|4. Հանքային ջրերի         |      |1 տարի |        |1        |        |

|երևակումների  ռեժիմային   |      |       |        |տարվանից |        |

|դիտարկումների             |      |       |        |ավելի    |        |

|տևողությունը              |      |       |        |         |        |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.2016
N 909-Ն
Որոշում