Սեղմել Esc փակելու համար:
2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱ ...

 

 

118.0886.251215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        12            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815507

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                     ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

    11 դեկտեմբերի 2015 թ. N 886-Ն          17 դեկտեմբերի 2015 թ. N 1041-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել 2016 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի`

Ըգ = Սթ x Սգ + Պգ + ՏՍթ x ԱՕք x ՍՆգ + ՀՈՒՀՍթ x 0.1 x ՍԱդգ, գործակիցները, հետևյալ չափերով.

Սգ` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը` 124000 դրամ,

Պգ` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը` մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար` 19000.0 հազ.դրամ (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը): 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից` 3727.5 հազ. դրամ, և ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից, որը հաշվարկվում է, հիմք ընդունելով սույն հրամանի 2-րդ կետում նշված` ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը:

ԱՕք` աշխատանքային օրերի քանակը` 168 օր,

ՍՆգ` տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը` 140 դրամ,

ՍԱդգ` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը` միջին մակարդակում սովորողների մասով` 5342.3 դրամ, ավագ մակարդակում սովորողների մասով` 6059.9 դրամ:

2. Հաշվարկը կատարելիս` կիրառվում են գործակիցներ հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով` տարրական մակարդակի համար` 0.8075 գործակցով, միջին մակարդակի համար` 1.1224 գործակցով, ավագ մակարդակի համար` 1.1628 գործակցով: Միաժամանակ, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ բարձր լեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.13 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.04 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար` 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար` 1.6083 գործակցով: Աշակերտների թվաքանակից ելնելով` ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը կազմում է` մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 9, 101-ից մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 12, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար` 15.5:

3. Որպես հաստատության սովորողների թիվ` Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը, ՏՍթ` հաստատություններում տարրական դասարաններում սովորողների և նախակրթարանների երեխաների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, ՀՈՒՀՍթ` հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների (բացառությամբ տարրական դասարանների) թիվն ուսումնական տարվա սկզբին:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
17.12.2015
N 1041-Ն
Հրաման