(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 1995 թվականի թիվ 342
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգը և տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի ձևերը (կցվում են):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վեցամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցնելով, հաստատել`
ա) տնտեսական ընկերակցությունների և անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների գույքի ու ֆինանսական ցուցանիշների մասին հաշվեկշռի ձևը, դրա լրացման կարգը և հաշվապահական հաշվառման վարման կանոնները.
բ) անհատ ձեռներեցների, տնտեսական ընկերակցությունների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների ստացած եկամուտների և դրանց վրա կատարված ծախսերի կազմը:
i
3. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ու միջազգային կազմակերպություններում աշխատող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հարկ վճարող հանդիսացող քաղաքացիների տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և հայտարարագրման կարգի վերաբերյալ:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հունիսի 15-ի թիվ 342 որոշմամբ
ԿԱՐԳ
Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կանոնակարգվում է ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգը:
II. ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետությունում եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող ֆիզիկական անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք)` անկախ եկամտի ստացման աղբյուրներից (Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս գտնվող աղբյուրներից):
3. Ֆիզիկական անձանց կողմից տարեկան եկամուտների մասին հայտարարագիր կարող է չներկայացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
4. Տնտեսական ընկերակցությունների փայամասնակիցների եկամուտների բաշխումը նշվում է եկամուտների մասին հարկային մարմնին ներկայացվող տեղեկանքում, որի տվյալները հաղորդվում են փայամասնակից ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի հարկային մարմին:
Ընկերակցության փայամասնակից ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են եկամուտների մասին հայտարարագիր (համաձայն թիվ 1 կամ թիվ 2 ձևերի), որի հիման վրա կատարվում է եկամտի հաշվարկ:
5. Ընտանեկան ձեռնարկություն վարող համատեղ սեփականության իրավունքով անձանց միջև եկամուտների բաշխումը նշվում է եկամուտների մասին հարկային մարմնին ներկայացվող տեղեկանքում, որի տվյալները հաղորդվում են սեփականատեր ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի հարկային մարմին:
Ընտանիքի անդամները (սեփականատերերը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնին ներկայացնում են եկամուտների մասին հայտարարագիր (համաձայն թիվ 1 ձևի):
6. Անչափահաս անձանց (մինչև 18 տարեկան երեխաների և խնամակալների) եկամուտներն ամբողջությամբ հայտարարագրվում են նրանց ծնողներից (խնամակալներից) որևէ մեկի կողմից (ըստ վերջիններիս ընտրության) և ներառվում նրանց եկամուտների կազմում:
III. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. թիվ 1 ձևի հայտարարագրի I բաժնի 1-ին կետում, մինչև հարկ վճարողների հաշվառման անհատական իդենտիֆիկացիոն համարների համակարգի գործարկումը, լրացվում է (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում) պետական ռեգիստրի գրանցման վկայականի համարը:
8. թիվ 1 ձևի հայտարարագրի II բաժնի 1-ին կետում հեղինակային վարձատրությունների մեջ մտցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի III բաժնում թվարկված եկամուտները, ընդ որում, «մրցույթներում և մրցույթներում ստացված դրամական մրցանակների մասով» ներառվում է միայն դրանց գումարը` սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի 24-ապատիկիը (տարվա համար) գերազանցող մասով:
9. Փաստաթղթերով հիմնավորված չլինելու դեպքում ծախսերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
10. թիվ 1 ձևի հայտարարագրի II բաժնի 1-ին և 2-րդ կետերում արտացոլվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող աղբյուրներից ստացված եկամուտները (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններով և կարգով` արտարժույթով ստացված եկամուտները), իսկ 3-րդ կետում` օտարերկրյա պետություններում կամ օտարերկրյա պետություններից ստացված եկամուտները:
11. թիվ 1 ձևի հայտարարագրի III բաժնի 1-ին կետը լրացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք տարվա որոշակի ժամանակահատվածում (միայն այդ ժամանակահատվածի համար) կամ ամբողջ տարին չեն ունեցել հիմնական աշխատանքի վայր: Ընդ որում, նշված կետի «ա» ենթակետում արտացոլվում է միայն մեկ (առավելագույն) արտոնություն` հաշվարկված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. թիվ 1 ձևի հայտարարագրի III բաժնի 2-րդ կետում արտացոլվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածում չնախատեսված, սույն օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի հիման վրա լրացուցիչ սահմանվող արտոնությունները: Այդպիսիք տրամադրվելու դեպքում, արտացոլվում են թիվ 1 ձևի հայտարարագրի IV բաժնի (եկամտահարկի հաշվարկ) աղյուսակ 6-ի 7-րդ ազատ տողում:
13. թիվ 1 ձևի հայտարարագրի IV բաժնի վերջին մասում հարկ վճարողը հայտնում է տվյալ հաշվետու տարվան վերաբերող այն եկամուտների մասին, որոնք փաստորեն ստացվելու և հարկվելու են հետագա ժամանակաշրջանում:
14. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հեղինակային իրավունքի մասին օրենսդրությանը համապատասխան ստանում են հեղինակային իրավունքի մասին օրենսդրությանը համապատասխան ստանում են հեղինակային վարձատրություններ (բացի հեղինակների ժառանգներից), տարին ավարտվելուց հետո, մարտի 1-ից ոչ ուշ, իրենց բնակության վայրի փաստացի ստացած եկամուտների մասին:
Ձեռնարկատիրական գործունեությունից և աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապ չունեցող այլ աղբյուրներից եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնում են մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:
Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության գծով եկամտի աղբյուրի առաջացման դեպքում վերջիններս հայտարարագիր են ներկայացնում եկամտի աղբյուրի առաջացման օրվանից մեկ ամիս հետո, 5-օրյա ժամկետում: Եկամտի աղբյուրի դադարելու դեպքում հայտարարագիրը տրվում է դադարելու օրվանից 5-օրյա ժամկետում:
IV. ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. թիվ 2 ձևի հայտարարագրի 12-րդ կետում Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետև` օտարերկրյա ֆիզիկական անձինք), որոնք Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ են ներկայացնում հայտարարագիր և ունեն երեխաների ու խնամարկյալների գծով հարկման ենթակա եկամուտների պակասեցման իրավունք, արտոնություն ստանալու համար պարտավոր են ներկայացվող հայտարարագրին կցել խնամարկյալների առկայությունը հաստատող փաստաթղթեր, որոնք պետք է վավերացված լինեն այն պետությունների իրավասու պետական մարմինների կողմից, որտեղ վճարողը մշտապես բնակվում էր մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը, իսկ այն դեպքում, երբ խնամքի տակ եղած անձինք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. թիվ 2 ձևի հայտարարագրի 14.2 կետում արտացոլվում են Հայաստանի Հանրապետությունում ստացված եկամուտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակաշրջանում օտարերկրյա պետություններում ստացված եկամուտների գումարները:
17. թիվ 2 ձևի հայտարարագրի 15-րդ կետում արտացոլվում են օտարերկրյա ֆիզիկական անձանց հարկման ենթակա եկամուտների պակասեցման հիմքերը և արտոնության չափը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և այլ տեղեկություններ:
18. Փաստաթղթերով հիմնավորված չլինելու դեպքում, ծախսերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
19. Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձը եկամուտներ ստանալիս ներկայացնում է հայտարարագիր (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքերի) ընթացիկ տարվա ենթադրվելիք եկամուտների մասին` Հայաստանի Հանրապետություն գալու օրվանից 1 ամսվա ընթացքում: Ընդ որում, լրացվում է թիվ 2 ձևի հայտարարագիրը: Այդ դեպքում անհրաժեշտ է ընդգծել «Նախնական» բառը և լրացնել հայտարարագրի բոլոր կետերը, բացի 14.2 կետից:
20. Տարին ավարտվելուց հետո ներկայացվում է հայտարարագիր փաստացի ստացված եկամուտների մասին` մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել թիվ 2 ձևի հայտարարագրի առաջին տողի «Վերջնական» բառը և լրացնել հայտարարագրի բոլոր կետերը:
Օրացուցային տարվա ընթացքում օտարերկրյա ֆիզիկական անձի գործունեությունը դադարելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում փաստացի ստացված եկամուտների մասին հայտարարագիրը տրվում է ամենաուշը 1 ամիս առաջ:
21. Հայտարարագրերը ներկայացվում են օտարերկրյա ֆիզիկական անձի գործունեության կամ բնակության վայրի հարկային մարմին:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հունիսի 15-ի թիվ 342 որոշմամբ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
199 թ. ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասին
I. բաժին. Ընդհանուր տեղեկություններ
1. Իդենտիֆիկացիոն համարը ________________________________________________ 2. Ազգանունը, անունը, հայրանունը ________________________________________ 3. Մշտական բնակության վայրը (հասցեն) ____________________________________
_________________________________________________________________________
4. Հեռախոսահամարները` բնակ. _________________ , ծառ. ____________________ 5. Անձնագրի տվյալները, սերիան ____ N ________ տրված _____________________ 6. Ընտանեկան դրությունը _________________________________________________ 7. Մշտական բնակության վայրի
հարկային մարմինը _____________________________________________________ 8. Բանկային հաշիվները ___________________________________________________ 9. Հիմնական աշխատանքի վայրը,
աշխատած ամիսների թիվը ________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
II բաժին. Եկամուտներ և ծախսեր *)
1. Հեղինակային վարձատրություններ
Աղյուսակ 1.
-------------------------------------------------------------------------
Որտեղ է ստացվել Եկամտի ստաց- Հաշվարկ- Եկամտի ստաց- Հարկման Եկամտի ստացման
եկամուտը (եկա- ման ժամանա- ված ման համար ենթակա աղբյուրի
մուտներ վճարողի կահատվածը եկամտի կատարված եկամտի մոտ պահված
լրիվ անվանումը գումարը ծախսերը գումարը հարկի
և հասցեն) ------------- գումարը
տոկոս **) դրամ
-------------------------------------------------------------------------
1 2 3 4 5 6 7
--------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
Ընդամենը`
-------------------------------------------------------------------------
Կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերը ԿՑՎՈՒՄ ԵՆ, ՈՉ (ընդգծել)
2. Եկամուտներ ձեռնարկատիրական գործունեությունից և աշխատանքային պարտականությունների հետ կապ չունեցող այլ աղբյուրներից:
2.1. Եկամուտների ձեռնարկատիրական գործունեությունից.
Աղյուսակ 2.
-------------------------------------------------------------------------
Գործունեու-Գործու- Եկամտի Ստացված Եկամտի ստաց- Հարկման Կանխավճարային թյան տեսա- նեության ստացման եկամտի ման հետ կապ- ենթակա ձևով վճարված կը, որից տեսակի ժամանա- գումարը ված ծախսերը եկամտի հարկի գումարը ստացվել է ծածկա- կահատ- (առանց ------------ գումարը
եկամուտը գիրը վածը տոկոս **) դրամ
անուղղակի
հարկերի)
-------------------------------------------------------------------------
1 2 3 4 5 6 7 8

__________________
*) Եկամուտներին, ծախսերին և հարկերին վերաբերող գումարներն արտահայտվում են ՀՀ ազգային արժույթով` դրամով: **) Լրացվում է, եթե ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորված:
2.2. Փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ստացված եկամուտներ.
Աղյուսակ 3.
-------------------------------------------------------------------------
Եկամուտ վճարողի Եկամտի ստացման Հաշվարկված եկամտի Եկամտի ստացման
լրիվ անվանումը ամիսը գումարը աղբյուրի մոտ
և հասցեն պահված հարկի
գումարը
-------------------------------------------------------------------------
1 2 3 4

2.3. Եկամուտներ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապ չունեցող այլ աղբյուրներից (վարձակալական վճար, վիճակախաղի դրամական շահումներ և այլն).
Աղյուսակ 4.
-------------------------------------------------------------------------
Եկամուտ վճարողի Ինչի դիմաց Եկամտի Ստացված Եկամտի ստացման
լրիվ անվանումը է ստացվել ստացման եկամտի հետ կապված
և փոստային եկամուտը ամիսը գումարը ծախսերը
հասցեն
-------------------------------------------------------------------------
1 2 3 4 5

3. Եկամուտներ, որոնք ստացվել են օտարերկրյա պետություններում կամ օտարերկրյա պետություններից.
Աղյուսակ 5.
-------------------------------------------------------------------------
Պետության Եկամտի Ստացված եկամտի Եկամտի ստացման Օտարերկրյա
անվանումը, ստացման գումարը հետ կապված պետություններից
որտեղ կամ ամսաթիվը -------------- ծախսերը գանձված (պահված)
որտեղից արտար- դրամով -------------- հարկի գումարը
ստացվել է ժույթով տոկոս **) դրամ ----------------
եկամուտը արտար- դրամով
(քաղաքը, ժույթով
եկամուտ վճարողի անվանումը, հասցեն)
-------------------------------------------------------------------------
1 2 3 4 5 6 7 8
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
Ընդամենը` x
---------------------------------------------------------------
այդ թվում` ա) հեղինակային վարձատրություններ x
-------------------------------------------------------------
բ) եկամուտներ ձեռնարկատիրական գործունեությունից x
------------------------------------------------------------------------
Կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերը ԿՑՎՈՒՄ ԵՆ, ՈՉ (ընդգծել) Կրկնակի հարկումից խուսափելու համար ներկայացվում է ___________________ -ում
(պետության անվանումը) հարկի վճարման մասին այդ պետության հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:
4. Եկամուտների ընդհանուր գումարը`
ա) հեղինակային վարձատրությունները (հայտարարագրի II բաժնի աղ.1, սյուն. 3 + աղ. 5, սյուն. 4 «ա» ենթակետ) ____________________ դրամ.
բ) եկամուտներ ձեռնարկատիրական գործունեությունից (հայտարարագրի II բաժնի աղ. 2, սյուն. 4 + աղ. 3, սյուն. 3 + աղ. 4, սյուն. 4 + աղ. 5, սյուն. 4 «բ» ենթակետ) _________________ դրամ:
_______________________
*) Լրացվում է հեղինակային վարձատրություններ և ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստանալու դեպքում: **) Լրացվում է, եթե ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորված:
5. Եկամուտների ստացման հետ կապված ծախսեր`
ա) հեղինակային վարձատրությունների գծով (հայտարարագրի II բաժնի աղ.1, սյուն. 5 + աղ. 5, սյուն. 6 «ա» ենթակետ) ______________ դրամ.
բ) ձեռնարկության գործունեության գծով (հայտարարագրի II բաժնի աղ.2, սյուն. 6 + աղ. 4, սյուն. 5 + աղ. 5, սյուն. 6 «բ» ենթակետ) _________ դրամ:
6. Հարկման ենթակա եկամուտների ընդհանուր գումարը`
ա) հեղինակային վարձատրությունների գծով (տող 4 «ա» ենթակետ-տող 5 «ա» ենթակետ) ________________ դրամ.
բ) ձեռնարկատիրական գործունեության գծով (տող 4 «բ» ենթակետ-տող 5 «բ» ենթակետ) ________________ դրամ:
III. բաժին. Արտոնություններ
1. Հարկման ենթակա եկամտի պակասեցում`
ա) 10-ապատիկ (8-ապատիկ, 6-ապատիկ, 2-ապատիկ) ամսական նվազագույն աշխատավարձի չափով ___________ ամիսների համար _____________ դրամ գումարով: Պակասեցման հիմք հանդիսացող փաստաթղթերը ___________________________________
_________________________________________________________________________
բ) երեխաների և խնամարկյալների գծով _______ ամիսների համար _____ դրամ: Պակասեցման հիմք հանդիսացող փաստաթղթերը __________________________________
_________________________________________________________________________
Ընդամենը հարկման ենթակա եկամտից պակասեցվում է (ա) + բ)) ____________ դրամ:
2. Այլ հիմքեր, որոնք տալիս են հարկային արտոնության իրավունք _________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_______________ ամիսների համար _____________ դրամ:
IV բաժին. Եկամտահարկի հաշվարկ
Աղյուսակ 6.
-------------------------------------------------------------------------
NN Ցուցանիշները Հեղինակային Ձեռնարկատիրական Ընդամենը
ը/կ վարձատրությունը գործունեությունը
--------------------------------------------------------
Վճա- ՀՊՏ Տար- Վճա- ՀՊՏ Տար- Վճա- ՀՊՏ Տար-
րողի տվյալ- բե- րողի տըվ- բե- րողի տըվ- բե-
տըվ- ներով րու- տըվ- յալ- րու- տըվ- յալ- րու-
յալ- թյու- յալ- նե- թյու- յալ- նե- թյու-
նե- նը նե- րով նը նե- րով նը
րով (+-) րով (+-) րով (+-)
-------------------------------------------------------------------------
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
-------------------------------------------------------------------------
1. Եկամտի x x x
ընդհանուր գումարը
(հայտարագրի
II բաժնի
4-րդ կետը)
2. Ծախսերի x x x
ընդհանուր գումարը
(հայտարարագրի
II բաժնի
5-րդ կետը)
3. Հարկման x x x
ենթակա եկամտի
պակասեցման
ընդհանուր
գումարը (III
բաժնի 1-ին
կետը)
4. Հարկվող եկա- x x x
մտի գումարը
(տող 1-տող 2
-տող 3)
5. Հարկի գումարի x x x
հաշվարկ`
համաձայն
սանդղակի 6. Վճարումներ
տարվա
ընթացքում`
- պահումներ
վճարման
աղբյուրի մոտ
- կանխավճարային x x x
մուծումներ
- ՀՀ x x x
օրենսդրությամբ
նախատեսված
դեպքերում`
այլ վճարումներ 7. 8. Ենթակա է
լրավճարման
(տող5-տող6) 9. Ենթակա է
վերադարձման
կամ
հաշվանցման
առաջիկա
վճարումների
հաշվին
(տող6-տող5)
Միաժամանակ հայտարարվում է, որ 199 թ. ենթադրում եմ ստանալ հարկման ենթակա եկամուտներ, գումարով _________________ դրամ: Վճարողի ստորագրությունը _________________________________________________ Սույն հայտարարագիրը գրանցված է հարկային մարմնում _______________________________________________________
(հարկային մարմնի աշխատողի ստորագրությունը) <--------> <---------> 199 թ.
Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հունիսի 15-ի թիվ 342 որոշմամբ
Ձև թիվ 2
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող օտարերկրյա
քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց
199 թ. եկամուտների մասին *)
Սույն հայտարարագիրը հանդիսանում է ՆԱԽՆԱԿԱՆ, ՎԵՐՋՆԱԿԱՆ (ընդգծել) 1. Ազգանունը, անունը, հայրանունը ________________________________________ 2. Մշտական բնակության վայրը նախքան ՀՀ ժամանելը __________________________ 3. ՀՀ ժամանելու ամսաթիվը ________________________________________________ 4. ՀՀ-ում մշտական բնակության վայրը (հասցեն)_______________________________ 5. Մշտական բնակության վայրի
հարկային մարմինը _____________________________________________________ 6. ՀՀ-ում իրականացվող գործունեությունը___________________________________ 7. ՀՀ-ում գործունեության իրականացման վայրը _______________________________ 8. Գործատուն (լրիվ անվանումը և փոստային հասցեն) ________________________
_________________________________________________________________________
9. Ընտանեկան դրությունը _________________________________________________ 10. Ամուսնու ազգանունը, անունը, հայրանունը ______________________________ 11. Ամուսնու մշտական բնակության վայրը (հասցեն), գործունեության տեսակը և եկամուտների աղբյուրը __________________________________________
_________________________________________________________________________
12. երեխաները և խնամարկյալները _________________________________________
-------------------------------------------------------------------------
Ազգանունը, անունը, Ծննդյան տարեթիվը, Ազգակցական Բնակության վայրը
հայրանունը ամիսը, օրը կապը (հասցեն)
-------------------------------------------------------------------------
1 2 3 4
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
13. ՀՀ-ում վերջին անգամ հայտարարագիր ներկայացվել է
(նշել տարին և հարկային մարմինը) _____________________________________
14.1. 199 թ. ենթադրվում է ստանալ _____________________________ հարկման ենթակա եկամուտ (լրացվում է հարկ վճարողի նախնական հայտարարագիր տալու դեպքում, եկամտի գումարը նշվում է ստացման ենթադրվող արժույթով և հարկային մարմնի կողմից վերահաշվարկվում է կանխավճարների հաշվարկման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված կուրսով):
14.2. 199 թ. փաստացի ստացված եկամուտները (լրացվում է վերջնական հայտարարագիր ներկայացնելու դեպքում).
-------------------------------------------------------------------------
Պետության անվանումը, Եկամտի Ստացված եկամտի Աղբյուրի մոտ պահված
որտեղ կամ որտեղից ստացման գումարը (գանձված) հարկի
ստացվել է եկամուտը ամսաթիվը գումարը
(քաղաքը և եկամուտ --------------------------------------
վճարողի անվանումը) արտար- դրամով արտար- դրամով
ժույթով ժույթով
-------------------------------------------------------------------------
1 2 3 4 5 6

15. Հարկման ենթակա եկամուտների ստացման հետ կապված ծախսերը և այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ-ում հարկման հարցը քննարկելու ժամանակ ______________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
16. Հեռախոսահամարներ` բնակ. _____________________ ծառ._______________
17. Իդենտիֆիկացիոն համարը ___________________________________________
18. Հասցեն ՀՀ-ում, որով հարկային մարմինը կարող է ծանուցագրեր ուղարկել
_____________________________________________________________________
Հարկատուի ուշադրությանը: Ընթացիկ տարվա համար նախնական հայտարարագրի
և Հայաստանի Հանրապետությունից ֆիզիկական
անձի մեկնելու ենթադրության վերաբերյալ
տեղեկությունների բացակայության դեպքում
անցած տարվա վերջնական հայտարարագրի տվյալները
հիմք են ընդունվում ընթացիկ տարում
կանխավճարների հաշվարկման համար:
<------> <------> 199 թ. ________________________
(ստորագրություն) Հայտարարագիրը գրանցված է
հարկային մարմնում ________________________________________________
(հարկային մարմնի աշխատողի ստորագրությունը)
<------> <------> 199 թ.
------>------>------>------>--------->-------->