Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ...

 

 

040.1168.131015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 1168-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1588-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի`

1) զարգացման վարչությունը և ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության ու վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության.

2) ատոմային էներգետիկայի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ատոմային էներգետիկայի բաժնի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) 1-ին կետը «Զարգացման» բառից հետո լրացնել «և ներդրումային ծրագրերի» բառերով.

2) 4-րդ կետում «վարչություն» բառը փոխարինել «բաժին» բառով.

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչություն»:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1588-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հանքավայրերի արդյունաբերական գնահատման բաժինը, օգտակար հանածոների պաշարների բաժինը և օգտակար հանածոների պաշարների շարժի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության բաժնի և հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննության բաժնի.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի օգոստոսի 31-ի

N 1168-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի սեպտեմբերի 26-ի

N 1588-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության բաժին

Հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննության բաժին»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.2015
N 1168-Ն
Որոշում