040.1101.290915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2015 թվականի N 1101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» N 2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) 1-ին կետը «ծրագրերում» բառից հետո լրացնել «(այսուհետ` ծրագիր)» բառերով.
2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Սահմանել, որ գիտաշխատողին գիտական աստիճանի համար հավելավճար հատկացվում է միայն մեկ ծրագրից` դրանից օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն ստանալու դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ