Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1399 ...

 

 

040.1026.150915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1026-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1399-Ն որոշման կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

i

1) 4-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող նախագծերի, կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1504-Ն որոշման հավելվածով սահմանված էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր միջոցառումներին համապատասխան:».

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք (այսուհետ` սերտիֆիկացված անձ):».

4) 7-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Էներգետիկ փորձաքննություն իրականացնելու համար սերտիֆիկացված անձինք պետք է բավարարեն նաև հետևյալ պայմանները`».

5) 7.1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7.1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էներգետիկ փորձաքննության կազմակերպման համար անձը պետք է սերտիֆիկացված լինի հավատարմագրված ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմնի կողմից:».

i

6) 8-րդ, 9-րդ, 10-րդ, 51-րդ և 57-րդ կետերում «փորձաքննություն իրականացնող անձի» և 16-րդ կետում «փորձաքննություն կատարող» բառերը փոխարինել «Սերտիֆիկացված անձի» բառերով.

7) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության համար նախատեսվող աշխատանքներն են` ծանոթություն նախագծի կամ օբյեկտի հետ, փորձաքննության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և էներգախնայողության ներուժի գնահատում:».

i

8) 23-րդ կետի «ա» ենթակետում, 24-րդ կետի «զ» ենթակետում և 25-րդ կետում «կազմակերպության» բառը փոխարինել «օբյեկտի» բառով.

9) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«50. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը սերտիֆիկացված անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` էներգետիկ փորձաքննության ենթարկվող նախագծի կամ օբյեկտի (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների մասին և համապատասխանում է պատվիրատուի և սերտիֆիկացված անձի միջև կազմված էներգետիկ փորձաքննության առաջադրանքին:».

10) IX և X գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«59. Սարքերի կիրառմամբ հետազոտման մասով էներգետիկ փորձաքննությունը պետք է իրականացվի համապատասխան սարքերի միջոցով, որոնք պետք է ունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սերտիֆիկատ և լինեն ստուգաչափված:

60. Սերտիֆիկացված անձի կողմից օգտագործվող սարքերը պետք է ապահովեն համապատասխան ազգային ստանդարտով սահմանված մեթոդիկայի համաձայն էներգետիկ փորձաքննության համար անհրաժեշտ չափումների ու հետազոտությունների իրականացումը` ամբողջ ծավալով:

61. Էներգետիկ փորձաքննության տիպային օբյեկտներ են հանդիսանում, բայց չեն սահմանափակվում, ստորև ներկայացվածները.

ա) էներգախնայողություն ապահովող նախագծերը,

բ) կազմակերպությունների էլեկտրամատակարարումը, բաշխիչ կետերը և փոխակերպիչները,

գ) էլեկտրաշարժաբերը,

դ) կաթսաները,

ե) տուրբինները,

զ) վառարանները,

է) բոյլերները, ջերմափոխանակիչները,

ը) շոգու համակարգերը,

թ) օդամատակարարման համակարգերը,

ժ) օդափոխությունը, օդի լավորակումը,

ժա) լուսավորությունը,

ժբ) ջրամատակարարումը, պոմպային կայանքները,

ժգ) սառնարանային կայանքները,

ժդ) շենքերը, շինությունները:

62. Էներգետիկ փորձաքննության յուրաքանչյուր օբյեկտ կարող է ունենալ էներգետիկ փորձաքննության անցկացման կիրառելի մեթոդիկան, որը կարող է սահմանվել համապատասխան ազգային ստանդարտով կամ վերջինիս բացակայության դեպքում` կազմակերպության ստանդարտով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 1026-Ն
Որոշում