/ուժը կորցրել է 27.12.96 թիվ 390 որոշում/
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
27 դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 117
i
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՍՊԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉՀԱՐԿՎՈՂ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շահութահարկի հաշվառման նպատակով ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի (անկախ սեփականության ձևից) կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքի կազմում ներառվող սպառմանն ուղղված միջոցների չհարկվող մեծությունը սահմանել հիմնական գործունեության մեջ զբաղված յուրաքանչյուր աշխատողի հաշվով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
2. Սահմանել, որ սպառմանն ուղղված միջոցների չհարկվող չափը գերազանցող գումարն ավելացվում է ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի փաստացի շահույթին և հարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքի կազմում ներառվող և շահութահարկի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող սպառմանն ուղղված միջոցների ցանկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից: