Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.10.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

 

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

10 հոկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 50

 

i

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՈՒԹՅԱՆ (ԴԻՐՔԻ) ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» թիվ 306 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնակավայրերում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության (դիրքի) տարածագնահատման գոտիները (կցվում է):

2. Սահմանել, որ հանրապետության բոլոր բնակավայրերի համար, բացի Երևան քաղաքից, շինությունների գնահատման հաշվարկում Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի թիվ 306 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի թիվ 5 աղյուսակով նախատեսված շինությունների տարածագնահատման գոտիների գործակիցների նկատմամբ կիրառվում է 0.7 գործակից, իսկ ծովի մակերևույթից 1800 մետրից բարձր գտնվող բնակավայրերի համար` նաև լրացուցիչ 0.9 գործակից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 10-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

հոկտեմբերի 10-ի թիվ 50 որոշմամբ

 

ՀՀ բնակավայրերում քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող շինությունների գնահատման նպատակով դրանց

տեղադրության (դիրքի) տարածագնահատման գոտիները

 

--------------------------------------------------------------------

        Բնակավայրի անվանումը                Տարածագնահատման գոտին

--------------------------------------------------------------------

                1                                      2

--------------------------------------------------------------------

    ք. Երևան                                        I-VI

    ք. Հոկտեմբերյան                                 III

Արմավիրի շրջան

Արմավիրի շրջանի բնակավայրեր                         III

   ք. Էջմիածին                                      II

Էջմիածնի շրջան

Էջմիածնի շրջանի բնակավայրեր                         III

Մասիսի շրջան

   ք. ա. Մասիս                                      III

Մասիսի շրջանի բնակավայրեր                           III

   ք. Արտաշատ                                       III

Արտաշատի շրջան

Արտաշատի շրջանի բնակավայրեր                         III

   ք. Արարատ                                        III

Արարատի շրջան

   ք. ա. Վեդի                                        III

Արարատի շրջանի բնակավայրեր                           IV

Բաղրամյանի շրջան

    ավ. Բաղրամյան                                   IV

Բաղրամյանի շրջանի բնակավայրեր                       IV

    ք. Աբովյան                                      II

Կոտայքի շրջան

    ք. ա. Արզնի                                     II

    ք. ա. Բյուրեղավան                               II

Կոտայքի շրջանի բնակավայրեր                          III

    ք. Հրազդան                                      II

    ք. Չարենցավան                                   II

    ք. Ծաղկաձոր                                     II

Հրազդանի շրջան

Հրազդանի շրջանի բնակավայրեր                         III

Նաիրի շրջան

    ք. Նոր Հաճն                                     II

    ավ. Եղվարդ                                      II

    ք. ա. Արգել                                     III

Նաիրի շրջանի բնակավայրեր                            III

    ք. Աշտարակ                                      II

Աշտարակի շրջան

Աշտարակի շրջանի բնակավայրեր                         III

Արագածի շրջան

    գ. Ծաղկահովիտ                                   V

Արագածի շրջանի բնակավայրեր                          V

Թալինի շրջան

   ք. ա. Թալին                                      IV

Թալինի շրջանի բնակավայրեր                           IV

Ապարանի շրջան

   ք. ա. Ապարան                                     III

Ապարանի շրջանի բնակավայրեր                          IV

   ք. Արթիկ                                         V

Արթիկի շրջան

Արթիկի շրջանի բնակավայրեր                           V

Անիի շրջան

   ք. ա. Մարալիկ                                    V

   ք. ա. Անիպեմզա                                   V

Անիի շրջանի բնակավայրեր                             V

   ք. Գյումրի                                       II

Ախուրյանի շրջան

   գ. Ախուրյան                                      IV

Ախուրյանի շրջանի բնակավայրեր                        V

Աշոցքի շրջան

   գ. Աշոցք                                         V

Աշոցքի շրջանի բնակավայրեր                           VI

Ամասիայի շրջան

   գ. Ամասիա                                        VI

Ամասիայի շրջանի բնակավայրեր                         VI

Տաշիրի շրջան

   ք. Տաշիր                                         IV

Տաշիրի շրջանի բնակավայրեր                           V

   ք. Ստեփանավան                                    III

Ստեփանավանի շրջան

Ստեփանավանի շրջանի բնակավայրեր                      IV

   ք. Վանաձոր                                       II

Գուգարքի շրջան

   գ. Գուգարք                                       III

Գուգարքի շրջանի բնակավայրեր                         IV

   ք. Սպիտակ                                        V

Սպիտակի շրջան

Սպիտակի շրջանի բնակավայրեր                          V

    ք. Ալավերդի                                     III

Թումանյանի շրջան

    ք. ա. Ախթալա                                    IV

Թումանյանի շրջանի բնակավայրեր                       IV

    ք. ա. Նոյեմբերյան                               V

Նոյեմբերյանի շրջան

Նոյեմբերյանի շրջանի բնակավայրեր                     VI

    ք. Դիլիջան                                      II

    ք. Իջևան                                        IV

Իջևանի շրջան

Իջևանի  շրջանի բնակավայրեր                          V

Տաուշի շրջան

    ք. ա. Բերդ                                      V

Տաուշի շրջանի բնակավայրեր                           VI

Կրասնոսելսկի շրջան

    ք. ա. Ճամբարակ                                  VI

Կրասնոսելսկի շրջանի բնակավայրեր                     VI

Վարդենիսի շրջան

    ք. ա. Վարդենիս                                  V

Վարդենիսի շրջանի բնակավայրեր                        VI

Մարտունու շրջան

    ք. ա. Մարտունի                                  IV

Մարտունու շրջանի բնակավայրեր                        IV

    ք. Կամո                                         III

Կամոյի շրջան

Կամոյի շրջանի բնակավայրեր                           IV

    ք. Սևան                                         III

Սևանի շրջան

Սևանի  շրջանի բնակավայրեր                           III

Եղեգնաձորի շրջան

    ք. ա. Եղեգնաձոր                                 IV

Եղեգնաձորի շրջանի բնակավայրեր                       IV

    ք. Ջերմուկ                                      III

Վայքի շրջան

    ք. ա. Վայք                                       IV

Վայքի շրջանի բնակավայրեր                            V

    ք. Սիսիան                                       V

    Սիսիանի շրջանի բնակավայրեր                      VI

    ք. Գորիս                                        IV

Գորիսի շրջան

Գորիսի շրջանի բնակավայրեր                           VI

    ք. Կապան                                        IV

Կապանի շրջան

    ք. Քաջարան                                      V

Կապանի շրջանի բնակավայրեր                           VI

    ք. Մեղրի                                        IV

Մեղրու շրջան

    ք. ա. Ագարակ                                    V

Մեղրու շրջանի բնակավայրեր                           VI

--------------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.1995
N 50
Որոշում