Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ...

 

 

040.1316.261114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1316-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետին, 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը և 72-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքին` համաձայն N 1 հավելված:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով):

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` կնքվելիք պայմանագրով`

1) նախատեսելով, որ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարումը պետք է իրականացվի ամբողջ ծավալով` պայմանով, որ 2014 թվականին հատկացվելիք ֆինանսական միջոցների և պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ բացասական տարբերությունը կվճարվի այդ նպատակի համար համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում.

2) աշխատանքների կատարման համար սույն որոշմամբ հատկացվելիք գումարը պայմանագիրը կնքած անձին տրամադրելով կանխավճարի ձևով` առանց կանխավճարի ապահովման:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` օտարերկրյա պետությունների կամ դոնոր կազմակերպությունների հետ վարել բանակցություններ` սույն որոշման 4-րդ կետի 1-ին մասով նախատեսված գումարի բացասական տարբերության ֆինանսավորման համար այլընտրանքային միջոցներ ներգրավելու ուղղությամբ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի նոյեմբերի 19-ի

N 1316-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Ներածություն - Ընդհանուր տեղեկատվություն

2. Նպատակը

3. Հղումներ

3.1. Հարակից փաստաթղթեր

3.2. Հապավումներ

4. Աշխատանքի շրջանակ

4.1. Նախագծի կառավարման պլանի մշակում

4.2. ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի ընդլայնված

ճարտարապետության մշակում

4.3. Տեխնիկական առաջադրանքների մշակում

4.4. Իրավական ակտերի նախագծերի մշակում

4.5. Թեստավորման իրականացում

4.6. ՈՒսուցման իրականացում

4.7. Համապատասխանություն օրենսդրությանը

4.8. Կիրառվող տեխնոլոգիաներ

4.9. Համակարգերի ոչ գործառնական պահանջներ

4.9.1. Արտադրողականություն

4.9.2. Ճկունություն

4.9.3. Ընդլայնում

4.9.4. Փոխգործելիություն

4.9.5. Անվտանգություն

4.9.6. Գործածելիություն

4.10. Հաշվետվությունների ձևավորում

4.11. Լեզվի ընտրություն

4.12. Բացահայտված թերություններ

4.13. Երաշխիքային սպասարկման իրականացում

4.14. Վերահսկողություն և հաշվետվություններ

5. Իրավական պայմաններ

6. Առաջարկի ներկայացում

7. Աշխատանքների իրականացման ժամանակացույցը

8. Ակնկալվող արդյունքներ

9. Կազմակերպչական հարցեր

10. Գաղտնիություն

 

1. Ներածություն - Ընդհանուր տեղեկատվություն

 

2014 թվականի հունվարի 23-ին ՀՀ կառավարության N 61-Ն որոշմամբ հաստատվեց «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզ): Միջոցառումների ծրագրի 30-րդ կետը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման մասին աշխատանքային ծրագրի մշակում: ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի N 16 արձանագրային որոշմամբ հավանություն տրվեց Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքային ծրագրին: Արձանագրային որոշման հավելված 1-ի առաջին կետը նախատեսում է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների կատարման ուղղությամբ գնումների կազմակերպման պահանջների մշակում:

Սույն փաստաթուղթը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքը:

ՀՀ ՖՆ-ի մաքսային մարմին

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինն այն կառույցն է, որը մշտապես առանցքային նշանակություն ունի պետության տնտեսական զարգացման և արտաքին առևտրի կառավարման գործում:

Մաքսային մարմինները, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովողը, կիրարկում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված նորմերը և վերահսկում են դրանց կատարումը:

Մաքսային մարմնի հիմնական առաքելությունն ուղղված է տնտեսության և հասարակության պաշտպանությանը: Այս շրջանակներում առանձնակի ուշադրության է արժանի այնպիսի կարևորագույն մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են` մաքսային գործի բնագավառում կատարվող հանցագործությունների և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարը: Ահաբեկչության անընդհատ ահագնացող տեմպերը, թմրամիջոցների, զենքի, մշակութային և պատմական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգ ճանապարհով տեղափոխման ուղիների և մեթոդների կատարելագործումը հանգեցրել են իրավապահ ոլորտում նոր խնդիրների ստեղծմանը և դրանց լուծմանն ուղղված պետության անհապաղ միջամտության անհրաժեշտությանը:

Ի լրումն վերոգրյալ գործառույթների` մաքսային մարմիններն ապահովում են նաև մաքսային վճարների հավաքագրումը:

Մաքսային մարմինների հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը.

բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, բացահայտումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի գանձման գծով աշխատանքների իրականացումը.

գ) առևտրատնտեսական հարաբերություններում մաքսային կարգավորման մաքսային օրենսդրությամբ սահմանված միջոցների կիրառումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, մաքսային վճարների գանձումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

դ) մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.

ե) մաքսանենգության, ինչպես նաև մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական և հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների և բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցումը.

զ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցումը.

է) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին աջակցումը.

ը) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ.

թ) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը.

ժ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը:

Վերոնշյալ խնդիրները մաքսային մարմիններն իրականացնում են մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` իրենց իրավասության շրջանակում:

ՀՀ ՖՆ-ի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ

Մաքսային օրենսդրության կիրարկման ապահովմանն է ծառայում նաև ՀՀ մաքսային մարմնում ներկայումս կիրառվող մաքսային ձևակերպումների Trade World Manager (TWM) ավտոմատացված համակարգը, որը ներդրվել է 2007 թ-ին: Համակարգն ապահովում է մաքսային գործընթացների ավտոմատացումը` ինչպես մաքսային մարմնի աշխատողների, այնպես էլ` տնտեսավարողների համար:

Համակարգն ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս աստիճանաբար ավելացնել գործառույթները և ապահովում է համակարգի ճկունությունը:

Համակարգի հիմնական ենթահամակարգերն են`

> Մաքսային հայտարարագրերի ներկայացման և մշակման ենթահամակարգ.

> Մաքսային քարտերի էլեկտրոնային վարման և մաքսային վճարների վճարման էլեկտրոնային ենթահամակարգեր.

Մաքսային քարտերի վարման և մաքսային վճարների վճարման էլեկտրոնային ենթահամակարգերն ավտոմատ եղանակով իրականացնում են մաքսային վճարների հաշվառման և վճարման հետ կապված մի շարք գործողություններ, ապահովում են ՀՀ առևտրային բանկերի և մաքսային մարմնի համակարգերի ինտեգրումը` մաքսային վճարների էլեկտրոնային վճարման նպատակով: Մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգի դեպքում հնարավորություն է տրվել հայտարարատուին իր գրասենյակից իրականացնել մաքսային հայտարարագրերի ներկայացումն ու վճարների կատարումը.

> Մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողման ենթահամակարգ, որի շնորհիվ մաքսային մարմնի աշխատողներն անմիջապես համակարգում էլեկտրոնային եղանակով իրականացնում են ապրանքների բացթողումը, ինչպես նաև մաքսային վճարների էլեկտրոնային վճարման ենթահամակարգից օգտվող տնտեսավարողներն էլեկտրոնային եղանակով իրականացնում են մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը.

> Հաշվետվությունների ձևավորման ենթահամակարգ.

> Ռիսկերի կառավարման ենթահամակարգ.

> Սակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգ.

> Ներքին տարանցման ենթահամակարգ,

> Տեղեկատվական աղյուսակների ենթահամակարգ:

Գործարկվող ենթահամակարգերը կարող են փոփոխվել օրենսդրական փոփոխությունների կամ ՀՀ մաքսային մարմնում իրականացվող բարեփոխումների հետ կապված, ինչը պարբերաբար պահանջում է կատարել գործող ենթահամակարգերի վերանայում և ձևափոխում:

Սերվերային կողմում կիրառվող տեխնոլոգիաներն են` Օպերացիոն համակարգ` Red Hat Enterprise Linux Server, Ռելյացիոն տվյալների շտեմարանի կառավարման համակարգ` Oracle 11GR2, Կիրառական ծրագրերի սերվեր` SOClass, Tomcat:

 

2. Նպատակը

 

Սույն փաստաթուղթը սահմանում է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքը: Տեխնիկական առաջադրանքը մշակվել է ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի N 16 արձանագրային որոշմամբ հաստատված` Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքային ծրագրի (այսուհետ` աշխատանքային ծրագիր) հիման վրա:

Տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի N 16 արձանագրային որոշմամբ հաստատված աշխատանքների շրջանակներում Մաքսային միության և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքի և ՀՀ մաքսային օրենսդրությունների պահանջների ապահովում:

Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է հետևյալ աշխատանքների իրականացում`

 

2.1. Համակարգերի մշակում/փոփոխությունների իրականացում, օգտվողների ուսուցում` համաձայն աշխատանքային ծրագրի`

- Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության, Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի և անդամ պետությունների մաքսային մարմինների միջև

տեղեկատվության փոխանակման ենթահամակարգի ստեղծում Մաքսային միության

ընդհանուր մաքսային գործընթացների շրջանակում (այդ թվում` Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի, ՀՀ և անդամ պետությունների մաքսային

ծառայությունների միջև տվյալների փոխանցման համակարգի կազմակերպում

(ինտեգրացված համակարգի ստեղծման աշխատանքների շրջանակներում),

- Մաքսային փաստաթղթերի ձևաչափերի և կառուցվածքի համապատասխանեցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներին,

- Մաքսային ընթացակարգերի և մաքսային հսկողության իրականացման

տեղեկատվական համակարգում փոփոխությունների իրականացում,

- Մաքսային միության տարածքով տեղափոխվող ապրանքների նկատմամբ

հսկողության համակարգի ներդրում մաքսային տարանցում մաքսային

ընթացակարգին համապատասխան,

- Մաքսային արժեքի հայտարարագրի մշակման համակարգի ներդրում Մաքսային

միության մաքսային օրենսգրքին համապատասխան,

- Վիճակագրական հայտարարագրի ներկայացման համակարգի ներդրում,

- Մաքսատուրքերի վճարման ապահովման հաշվառման համակարգի ներդրում,

- Պարբերական վճարների հաշվառման համակարգի ներդրում,

- Ապրանքների բացթողման էլեկտրոնային հաշվառման համակարգի ներդրում,

- Տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրում վերլուծական և հսկողական

գործառույթների իրականացման համար տեղեկատվության փոխանակման կազմակերպման

համաձայնագրին համապատասխան,

- Մաքսային միության ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների դասակարգման

վերաբերյալ նախնական որոշումների ընդունման և հաշվառման համակարգի

ներդրում,

- ՀՀ հարկային մարմինների տեղեկատվական համակարգում փոփոխությունների

իրականացում (այդ թվում` ՀՀ տարածքից Մաքսային միության տարածք ապրանքների

արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի գծով),

- Միջազգային փոստային առաքումների նկատմամբ հսկողության համակարգի

ներդրում,

- Ժամանակավոր ներմուծվող տրանսպորտային միջոցների հսկողության և

հաշվառման համակարգի ներդրում,

- Նախնական տեղեկատվության տրամադրման համակարգի ներդրում,

- Ռիսկերի վերլուծության և կառավարման համակարգի համապատասխանեցում,

- Էլեկտրոնային հայտարարագրման պորտալի ներդրում,

- Տրանսպորտային մարմինների հետ փոխգործակցության համակարգի ներդրում,

- Էլեկտրոնային փաստաթղթերի արխիվի ներդրում:

 

2.2. Փաստաթղթերի մշակում

 

- Յուրաքանչյուր միջոցառման իրականացման նպատակով նախագծի կառավարման

պլանի (Project Management Plan) մշակում,

- ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի ընդլայնված

ճարտարապետության մշակում,

- Տեխնիկական առաջադրանքների մշակում` համաձայն աշխատանքային ծրագրի,

- Իրավական ակտերի նախագծերի մշակում,

- Համակարգերի օգտվողների ձեռնարկների մշակում:

 

3. Հղումներ

 

3.1. Հարակից փաստաթղթեր

 

- ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի N 16 արձանագրային որոշմամբ

հաստատված` Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և

Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական

տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի

արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման

ուղղությամբ աշխատանքային ծրագիր:

- ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշմամբ

հաստատված` Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի

Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին

Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագիր

(ճանապարհային քարտեզ):

- Նորմատիվ և այլ փաստաթղթերի ցանկ, որոնց պահանջները պետք է նախատեսվեն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության

տեղեկատվական-ծրագրային միջոցներով:

- Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի

Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին

Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի

(ճանապարհային քարտեզ) կետերի` մաքսային վարչարարության ոլորտում

իրականացման հարցերով փորձագետների 2014 թ. փետրվարի 27-ի աշխատանքային

հանդիպման արձանագրություն:

 

3.2. Հապավումներ

 

Ստորև նշված են սույն փաստաթղթում կիրառվող հապավումներն ու դրանց սահմանումները`

 

._________________________________________________________.

|ՀՀ ՖՆ |Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն|

|______|__________________________________________________|

|ՄՄ    |Մաքսային միություն                                |

|______|__________________________________________________|

|ՄՏՏ   |Միասնական տնտեսական տարածք                        |

|______|__________________________________________________|

|ՏՇ    |Տվյալների շտեմարան                                |

|______|__________________________________________________|

|TWM   |Trade World Manager                               |

._________________________________________________________.

 

4. Աշխատանքի շրջանակ

 

Ստորև նշված են սույն տեխնիկական առաջադրանքով սահմանված աշխատանքների իրականացման պահանջները`

 

4.1. Նախագծի կառավարման պլանի մշակում

 

Կապալառու ընկերությունը պետք է յուրաքանչյուր միջոցառման համար ներկայացնի նախագծի կառավարման պլան`

 

.____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 1|Նախագծի կառավարման պլանը պետք է ներառի, բայց չսահմանափակվի |

|        |հետևյալով`                                                 |

|        |   * նախագծի իրականացման պլան (միջոցառումներ, ժամկետներ,   |

|        |     փոխկախվածություններ, ռեսուրսներ և  այլն)` ներառյալ    |

|        |     պիլոտային փուլի իրականացման պլանը,                    |

|        |   * հաղորդակցման պլան,                                    |

|        |   * նախագծի որակի կառավարման պլան (ներառյալ համակարգերի   |

|        |     թեստավորման, ընդունման պլան, մոնիթորինգ և  այլն),     |

|        |   * ուսուցման պլան,                                       |

|        |   * ռիսկերի կառավարում,                                   |

|        |   * սպասարկման և  տեխնիկական աջակցության պլան,            |

|        |   * նախագծի կազմակերպչական կառուցվածք, նախագծի խմբի       |

|        |     նկարագրություն:                                       |

.____________________________________________________________________.

 

4.2. ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի ընդլայնված ճարտարապետության մշակում

 

Կապալառու ընկերությունը պետք է իրականացնի ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի ներկա վիճակի վերլուծություն և հաշվի առնելով Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում տեղեկատվական համակարգերի արդիականացումը և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրումը` մշակի նոր ընդլայնված ճարտարապետություն:

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 2|Հաշվետվության ներկայացում, որն ի թիվս այլ բաների պետք է     |

|        |ներառի`                                                     |

|        |  * ՀՀ մաքսային մարմնի տեղեկատվական ենթակառուցվածքի         |

|        |    վերլուծություն,                                         |

|        |  * Հաշվի առնելով Մաքսային միությանը և  Բելառուսի           |

|        |    Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և  Ռուսաստանի |

|        |    Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի       |

|        |    Հանրապետության անդամակցության շրջանակներում տեղեկատվական|

|        |    համակարգերի արդիականացման և  (կամ) նոր տեղեկատվական     |

|        |    համակարգերի ներդրման աշխատանքների իրականացումը`         |

|        |    տեղեկատվական ենթակառուցվածքի նոր ճարտարապետություն:     |

._____________________________________________________________________.

 

4.3. Տեխնիկական առաջադրանքների մշակում

 

Կապալառու ընկերությունը պետք է ներկայացնի մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման տեխնիկական առաջադրանքներ` համաձայն աշխատանքային ծրագրի:

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 3|Կապալառու ընկերությունը պետք է յուրաքանչյուր միջոցառման     |

|        |համար տրամադրի տեխնիկական առաջադրանքներ, որոնք պետք է       |

|        |ունենան հետևյալ  կառուցվածքը (ելնելով համակարգից` հնարավոր  |

|        |է տեխնիկական առաջադրանքների կառուցվածքի փոփոխություն`       |

|        |պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո)`                     |

|        |1. Ներածություն                                             |

|        |   1.1. Առկա իրավիճակ                                       |

|        |   1.2. Մասնակիցներ                                         |

|        |   1.3. Նպատակ                                              |

|        |   1.4. Հղումներ                                            |

|        |        1.4.1. Բաղադրիչ փաստաթղթեր                          |

|        |        1.4.2. Հարակից փաստաթղթեր                           |

|        |        1.4.3. Տերմիններ                                    |

|        |        1.4.4. Հապավումներ                                  |

|        |2. Տեղեկատվական համակարգի համառոտ նկարագրություն            |

|        |   2.1. Ենթահամակարգեր                                      |

|        |3. Գործառութային նախագիծ                                    |

|        |   3.1. Գործառութային ընդհանուր նկարագրություն              |

|        |   3.2. Գործառութային մանրամասն նկարագրություն              |

|        |   3.3. Ինտերֆեյսային մանրամասն նկարագրություն              |

|        |4. Տեխնիկական նախագիծ                                       |

|        |   4.1. Տեղեկատվական հոսքերի կառուցվածքային նկարագրություն  |

|        |   4.2. Տեղեկատվության նկարագրություն                       |

|        |        4.2.1. Մուտքային տեղեկատվության նկարագրություն      |

|        |        4.2.2. Ելքային տեղեկատվության նկարագրություն        |

|        |        4.2.3. Տեղեկատվական շտեմարանի ամբողջական            |

|        |նկարագրություն                                              |

|        |   4.3. Իրականացման մեթոդաբանության, ծրագրավորման լեզուների,|

|        |   տեղեկատվական շտեմարանի և  օպերացիոն համակարգի ընտրության |

|        |   սահմանում                                                |

|        |   4.4. Տեխնիկական միջոցների կառուցվածքային նկարագրություն  |

|        |   4.5. Տեխնիկական միջոցների պահանջների նկարագրություն:     |

|________|____________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 4|Համակարգերի տեխնիկական նկարագրերը պետք է մշտապես            |

|        |լրամշակվեն` կապված համակարգերի, գործառութային, օրենսդրական  |

|        |փոփոխությունների և  այլ գործոնների հետ:                     |

._____________________________________________________________________.

 

4.4. Իրավական ակտերի նախագծերի մշակում

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 5|Կապալառու ընկերությունը պետք է մշակի Մաքսային միության և    |

|        |Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու      |

|        |Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի մաքսային  |

|        |օրենսդրությունից բխող Հայաստանի Հանրապետության մաքսային     |

|        |ոլորտը կարգավորող կառավարության որոշումների և  գերատեսչական |

|        |ակտերի նախագծեր և  համաձայնեցնի պատվիրատուի հետ:            |

._____________________________________________________________________.

 

4.5. Թեստավորման իրականացում

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 6 |Ծրագրային ապահովումները պետք է նախքան տեղադրումը փորձարկվեն|

|         |թեստային միջավայրում:                                      |

|_________|___________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 7 |Համակարգերի յուրաքանչյուր գործառույթի թեստավորման համար    |

|         |պետք է կազմվի համապատասխան թեստավորման պլան, որը կսահմանի  |

|         |թեստավորման քայլերի և  գործողությունների                   |

|         |հաջորդականությունը` ըստ համակարգի կիրառման դեպքերի և       |

|         |սցենարների:                                                |

|_________|___________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 8 |Ցանկացած գործառույթի փոփոխման դեպքում փոփոխության պետք է   |

|         |ենթարկվի նաև  համապատասխան թեստավորման պլանը`              |

|         |վերաթեստավորում կատարելու նպատակով:                        |

|_________|___________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 9 |Համակարգի ընդունման թեստավորման և  շահագործման ընթացքում   |

|         |բացահայտված թերությունները պետք է գրանցվեն կապալառու       |

|         |ընկերության հատուկ համակարգում, որին մուտք պետք է տրամադրվի|

|         |ՀՀ մաքսային մարմնի աշխատողներին: Յուրաքանչյուր այդպիսի     |

|         |գրառում իրենից ներկայացնելու է էլեկտրոնային թերթիկ         |

|         |(ticket), որը կներառի խնդրի (թերության) մանրամասն          |

|         |նկարագրությունը, վերարտադրման քայլերը և  այլ լրացուցիչ     |

|         |տեղեկատվություն (օր.` լուծման առաջարկ, հղում փաստաթղթին):  |

|_________|___________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 10|Համակարգերի թեստավորման համար պետք է առնվազն կիրառվեն      |

|         |հետևյալ  ֆունկցիոնալ և  ոչ ֆունկցիոնալ թեստավորման         |

|         |տեսակները:                                                 |

|         |._________________________________________________________.|

|         ||Թեստի տեսակը     |Նպատակը                                ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Կոդի թեստավորում |Իրականացվում է ծրագրավորման ինժեներների||

|         ||Code testing     |կողմից` ծրագրային միավորի իրականացման  ||

|         ||                 |ժամանակ:                               ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Համակարգի միավորի|Կիրառվում է արդեն պատրաստ մեկ միավորի` ||

|         ||թեստ             |ենթագործառույթի ստուգման համար:        ||

|         ||Unit testing     |                                       ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Ինտեգրման թեստ   |ՈՒղղված է բացահայտելու տարբեր          ||

|         ||Integration      |ենթահամակարգերի և  երրորդ կողմի        ||

|         ||testing          |համակարգերի հետ ինտեգրման արդյունքում  ||

|         ||                 |առաջացած խնդիրները:                    ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Հետանցման թեստ   |Իրականացվում է նոր ծրագրային միավորի   ||

|         ||Regression       |կամ նոր համակարգի գործառույթի          ||

|         ||testing          |ներդրման ժամանակ` բացառելու նոր        ||

|         ||                 |հավելումների արդյունքում նախորդ        ||

|         ||                 |գործառույթների թերությունները:         ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Արտադրողականու-  |Բացահայտում է համակարգի արձագանքները   ||

|         ||թյան թեստ        |ոչ ստանդարտ և  չնախատեսված             ||

|         ||Performance      |իրավիճակներում, ինչպես նաև  երրորդ     ||

|         ||testing          |կողմերի համակարգերի հետ փոխազդեցության ||

|         ||                 |արդյունքում առաջացած համակարգի         ||

|         ||                 |արտադրողականության խնդիրները:          ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Բեռնավորման թեստ |Նպատակն է պարզել համակարգի             ||

|         ||Load testing     |կարողությունները մեծաքանակ             ||

|         ||                 |օգտագործողների համաժամանակյա           ||

|         ||                 |աշխատանքների կամ մեծածավալ տվյալների   ||

|         ||                 |հոսքի ժամանակ:                         ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Համատեղելիության |Գնահատում է համակարգի                  ||

|         ||թեստ             |համատեղելիությունը համակարգչային       ||

|         ||Compatibility    |տարբեր միջավայրերի հետ` ներառյալ       ||

|         ||testing          |գործավար համակարգը, սարքաշարը, ցանցային||

|         ||                 |թողունակությունը, զննիչները, տվյալների ||

|         ||                 |շտեմարանները և  այլն:                  ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Օգտագործման      |ՈՒղղված է բացահայտելու համակարգի       ||

|         ||հարմարավետության |կիրառման թերությունները, օգտագործման   ||

|         ||թեստ             |հարմարավետության աստիճանը և            ||

|         ||Usability testing|համապատասխանությունը համակարգի         ||

|         ||                 |օգտագործողների լսարանին` վերջնական     ||

|         ||                 |օգտագործողներին:                       ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Անվտանգության    |Ստուգում է համակարգի անվտանգությունը,  ||

|         ||թեստ             |այնտեղ փոխանակվող և  պահվող տվյալների  ||

|         ||Security testing |ապահովությունն ու մատչելիության        ||

|         ||                 |վավերականությունը:                     ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Համընդհանուր թեստ|Համակարգի համընդհանուր թեստավորումն է, ||

|         ||System testing   |որն ուղղված է ստուգիչ վերջնական        ||

|         ||                 |թեստավորում իրականացնելու համար`       ||

|         ||                 |ըստ համակարգի բիզնես տրամաբանության և  ||

|         ||                 |գործառույթների փոխազդեցության:         ||

|         ||_________________|_______________________________________||

|         ||Օգտագործողի      |Կատարում է նախագծի գլխավոր             ||

|         ||ընդունման թեստ   |պատվիրատուն/շահառուն` կապալառու        ||

|         ||User Acceptance  |կազմակերպության բիզնես վերլուծաբանների ||

|         ||Testin (UAT)     |օգնությամբ` համակարգի ամբողջական       ||

|         ||                 |ֆունկցիոնալությունը վավերացնելու համար:||

|         ||                 |Սովորաբար իրականացվում է ընդհանուր     ||

|         ||                 |համակարգի կամ դրա որևէ  ենթահամակարգի  ||

|         ||                 |ամբողջական թողարկումից առաջ:           ||

._____________________________________________________________________.

 

4.6. ՈՒսուցման իրականացում

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 11|Կապալառու ընկերությունը պետք է իրականացնի ներդրված         |

|         |համակարգերի վերաբերյալ ուսուցումներ: ՈՒսուցումն            |

|         |իրականացվելու է 800 օգտվողի համար:                         |

|_________|___________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 12|Կապալառու ընկերությունը մինչև  համակարգերի ներդրումը պետք  |

|         |է ներկայացնի ուսուցման ծրագիր:                             |

|         |ՈՒսուցման ծրագիրը պետք է կազմված լինի`                     |

|         |   1. Համակարգից օգտվողների ուսուցման սկզբունքով,          |

|         |   2. Վերապատրաստողների վերապատրաստման սկզբունքով,         |

|         |   3. ՀՀ մաքսային մարմնի ՏՏ ոլորտի աշխատողների ուսուցման   |

|         |      սկզբունքով,                                          |

|         |   4. ԱՏԳ-ի իրականացնողների իրազեկման սկզբունքով:          |

|_________|___________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 13|Դասընթացի նկարագրությունը պետք է ներառի, բայց              |

|         |չսահմանափակվի հետևյալով`                                   |

|         |   * դասընթացի անվանում,                                   |

|         |   * դասընթացի նպատակ,                                     |

|         |   * մատուցման մեթոդներ,                                   |

|         |   * դասընթացի տևողությունը  և  մասնակիցների քանակը` մեկ   |

|         |     դասընթացի համար,                                      |

|         |   * դասընթացի բովանդակության և  պլանի նկարագրություն,     |

|         |   * դասընթացն անցկացնողի որակավորումն ու փորձը:           |

|_________|___________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 14|ՈՒսուցման ընթացքում պետք է ներկայացվեն համակարգի օգտվողի   |

|         |ձեռնարկներ, որոնք պետք է առնվազն ներառեն հետևյալը`         |

|         |   * համակարգի/ենթահամակարգի նկարագրություն,               |

|         |   * գործառույթների նկարագրություն,                        |

|         |   * հաղորդագրությունների նկարագրություն` ներառյալ         |

|         |     համակարգի սխալների վերաբերյալ հաղորդագրությունների    |

|         |     նկարագրություն,                                       |

|         |   * գործնական օրինակներ/պատկերներ,                        |

|         |   * համակարգերի վերականգնման, պահուստավորման (backup,     |

|         |     restore) ընթացակարգերի նկարագրություն (ՏՏ անձնակազմի  |

|         |     համար):                                               |

|_________|___________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 15|ՈՒսուցման լեզուն պետք է լինի հայերեն: Եթե կապալառու        |

|         |ընկերությունն ուսուցումներ անցկացնելու համար ներգրավում է  |

|         |օտարերկրյա փորձագետ, ապա թարգմանչական ծառայությունները     |

|         |վճարվում են իր կողմից:                                     |

|_________|___________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 16|Փոխանցված բոլոր տեսակի տեղեկություններն ու գիտելիքները     |

|         |պետք է լինեն փաստաթղթավորված և  կապալառու ընկերությունը    |

|         |պետք է բոլոր փաստաթղթերը տրամադրի պատվիրատուին թե տպված, և |

|         |թե էլեկտրոնային կրիչով:                                    |

._____________________________________________________________________.

 

4.7. Համապատասխանություն օրենսդրությանը

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 17|Համակարգերը պետք է համապատասխանեն Մաքսային միության և      |

|         |Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և      |

|         |Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքի և  ՀՀ    |

|         |մաքսային օրենսդրությունների պահանջներին:                   |

|         |Պետք է ապահովվեն հետևյալ  փաստաթղթերի պահանջները`          |

|         |  - ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն     |

|         |    որոշմամբ հաստատված` Մաքսային միությանը և  Բելառուսի    |

|         |    Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի|

|         |    Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի      |

|         |    Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագիր    |

|         |    (ճանապարհային քարտեզ),                                 |

|         |  - նորմատիվ և  այլ փաստաթղթերի ցանկ, որոնց պահանջները     |

|         |    պետք է նախատեսվեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների  |

|         |    նախարարության տեղեկատվական-ծրագրային միջոցներով:       |

._____________________________________________________________________.

 

4.8. Կիրառվող տեխնոլոգիաներ

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 18 |Կապալառու ընկերությունը պետք է առաջարկի այնպիսի           |

|          |տեխնոլոգիաներ, որոնք համազոր են պատվիրատուի կողմից        |

|          |ներկայումս կիրառվող տեխնոլոգիաներին, գործող               |

|          |ենթակառուցվածքը և  գործընթացները խթանելու նպատակով պետք է |

|          |առավելագույնս օգտագործվի գործող ՏՏ ենթակառուցվածքը:       |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 19 |Եթե կապալառու ընկերությունը կիրառելու է այնպիսի           |

|          |տեխնոլոգիաներ, որոնք տարբերվում են պատվիրատուի կողմից     |

|          |ներկայումս կիրառվող տեխնոլոգիաներից, ապա կապալառու        |

|          |ընկերությունը պետք է պատվիրատուի հետ նախօրոք համաձայնեցնի |

|          |համապատասխան լիցենզիաների ձեռքբերման եղանակներն ու        |

|          |պայմանները:                                               |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 20 |Կապալառու ընկերությունը համակարգերի մշակման, զարգացման,   |

|          |փոփոխությունների և  հավելումների իրականացման ընթացքում    |

|          |պետք է հաշվի առնի համատեղելիությունը ներկայումս կիրառվող  |

|          |տեղեկատվական համակարգերի հետ:                             |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 21 |Համակարգերը պետք է ներդրվեն չորս առանձին միջավայրերում`   |

|          |արտադրություն, թեստավորում, ուսուցում, պահուստային:       |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 22 |Դերերի կառավարման համակարգը պետք է լինի միասնական: Պետք է |

|          |տրամադրվի դերերի կառավարման արդյունավետ գործիք, որը թույլ |

|          |կտա ստեղծել համակարգի ցանկացած մոդուլի և  գործառույթի     |

|          |օգտագործման թույլտվություններ, խմբեր և  այլն:             |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 23 |Կիրառվող դասակարգիչները պետք է լինեն միասնական:           |

|__________|__________________________________________________________|

|ՆԱԽԸՆՏՐԵԼԻ|Ազգային համակարգերի հետ արտաքին միջերեսների մշակման       |

|ՊԱՀԱՆՋ 1  |ընթացքում նախապատվություն տրվի IBM Websphere MQ ծրագրային |

|          |ապահովման օգտագործմանը:                                   |

|__________|__________________________________________________________|

|ՆԱԽԸՆՏՐԵԼԻ|Նախընտրելի օպերացիոն համակարգն է RedHat Linux-ը:          |

|ՊԱՀԱՆՋ 2  |                                                          |

|__________|__________________________________________________________|

|ՆԱԽԸՆՏՐԵԼԻ|Նախընտրելի ապարատային ապահովման պլատֆորմը` HP:            |

|ՊԱՀԱՆՋ 3  |                                                          |

|__________|__________________________________________________________|

|ՆԱԽԸՆՏՐԵԼԻ|Նախընտրելի տվյալների շտեմարանը` Oracle 11 RDBMS:          |

|ՊԱՀԱՆՋ 4  |                                                          |

._____________________________________________________________________.

 

4.9. Համակարգերի ոչ գործառնական պահանջներ

 

4.9.1. Արտադրողականություն

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 24 |Համակարգերը պետք է աշխատեն 24/7 ռեժիմով:                  |

|__________|__________________________________________________________|

|          |Համակարգի սարքին վիճակում լինելու ժամանակը պետք է լինի    |

|          |99.5 տոկոսից ավելի: Սա նշանակում է, որ համակարգի` տարեկան |

|          |անսարք վիճակում լինելու ժամանակը պետք է լինի 1.83 օրից    |

|          |պակաս: Սպասարկման և  թարմացումների նպատակով համակարգերի   |

|          |անջատումները պետք է լինեն պլանային և  անպայմանորեն        |

|          |համաձայնեցվեն մաքսային մարմնի համապատասխան աշխատողների    |

|          |հետ: Համակարգերի վթարային անջատումները չեն կարող          |

|          |գերազանցել 4 (չորս) ժամը, եթե պատճառն անսարք սարքավորման  |

|          |փոխանակման նպատակով նոր սարքավորման բացակայությունը չէ:   |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 25 |Համակարգերը պետք է կարողանան արդյունավետ կերպով սպասարկել |

|          |առավելագույնը 5000 օգտվողի:                               |

|          |Համաժամանակյա ակտիվ օգտվողների առավելագույն շեմը          |

|          |սահմանվում է մինչև  400 օգտվող:                           |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 26 |Առավելագույն ծանրաբեռնվածության պայմաններում համակարգի    |

|          |95% ֆունկցիոնալության արձագանքման ժամանակահատվածը պետք է  |

|          |կազմի առավելագույնը 7 վայրկյան:                           |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 27 |Համակարգերը պետք է մշակված լինեն տվյալների մեկանգամյա     |

|          |մուտքի սկզբունքով (յուրաքանչյուր համակարգ/ենթահամակարգ    |

|          |պետք է ստանա աշխատանքի համար պահանջվող տվյալները` առանց   |

|          |նույն տեղեկատվության կրկնակի մուտքագրման պահանջի): Պետք է |

|          |լինի ուղղակի կապ համակարգերի/ենթահամակարգերի միջև,        |

|          |աշխատանքի գործընթացը պետք է կառավարվի համակարգչի կողմից   |

|          |և  սկիզբ դրվի գործընթացներին ինչպես նույն, այնպես էլ այլ  |

|          |համակարգերում/ենթահամակարգերում` համաձայն նախապես         |

|          |սահմանված կանոնների:                                      |

._____________________________________________________________________.

 

4.9.2. Ճկունություն

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 28 |Համակարգերի կոնֆիգուրացիոն փոփոխությունները և             |

|          |թարմացումները պետք է հեշտորեն իրականացվեն և  որևէ         |

|          |ազդեցություն չունենան համակարգերի աշխատանքի վրա:          |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 29 |Պատվիրատուն պետք է հնարավորություն ունենա համակարգերում   |

|          |կատարել կոնֆիգուրացիոն փոփոխություններ, որոնք             |

|          |կհամաձայնեցվեն կապալառու ընկերության հետ տեխնիկական       |

|          |առաջադրանքների մշակման փուլում:                           |

._____________________________________________________________________.

 

4.9.3. Ընդլայնում

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 30 |Համակարգերը պետք է լինեն ընդլայնվող:                      |

|__________|__________________________________________________________|

|ՆԱԽԸՆՏՐԵԼԻ|Համակարգերի յուրաքանչյուր փոփոխություն պետք է իրականացվի  |

|ՊԱՀԱՆՋ 5  |ծրագրային ապահովման կոդերի նվազագույն փոփոխություններով:  |

._____________________________________________________________________.

 

4.9.4. Փոխգործելիություն

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 31 |Համակարգերը պետք է առանց էական կառուցվածքային             |

|          |փոփոխությունների կարողանան աշխատել այլ համակարգերի և      |

|          |ծրագրերի հետ:                                             |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 32 |Համակարգերի նախագծումը պետք է իրականացվի այնպես, որ       |

|          |համակարգերի միջերեսների միջոցով տվյալների մուտքագրումից   |

|          |բացի օգտվողները կարողանան ներկայացվող տեղեկատվությունը    |

|          |փոխանցել xml հաղորդագրությունների միջոցով առանց անմիջական |

|          |համակարգ մուտք գործելու:                                  |

._____________________________________________________________________.

 

4.9.5. Անվտանգություն

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 33 |Ցանցային մակարդակում անվտանգության միջոցառումները պետք է  |

|          |ներառեն անվտանգ ցանցային սարքերի և  ծրագրային ապահովման   |

|          |տեղադրում (firewalls, VPN): Պետք է կատարվեն նաև           |

|          |միջոցառումներ` ուղղված «ծառայության մերժման» գրոհներից    |

|          |(DDoS attack) պաշտպանության աստիճանի բարձրացմանը:         |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 34 |Սերվերային մակարդակում պետք է օգտագործվեն անվտանգության   |

|          |SSL, SSH, IPSec ստանդարտ գաղտնագրության հաղորդակարգերը    |

|          |(encryption protocols): Բացի դրանից` պետք է իրականացվի    |

|          |սերվերների մակարդակների (server layers) տարաբաժանում,     |

|          |որոնց շնորհիվ տվյալների հոսքը մի սերվերային մակարդակից    |

|          |մյուսը հնարավոր է լինելու միայն թույլատրված անվտանգ       |

|          |կապուղիներով:                                             |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 35 |Ծրագրային մակարդակում պետք է իրականացվեն մուտքի           |

|          |թույլատրման (access/authorization) մի շարք միջոցառումներ, |

|          |որոնք ապահովելու են վավերացված մուտքը միայն նախատեսված    |

|          |օգտվողների համար: Մուտքի իրավունքները պետք է հիմնված      |

|          |լինեն դերերի վրա: Յուրաքանչյուր դերի համար պետք է         |

|          |սահմանված լինեն կոնկրետ իրավունքներ:                      |

|          |Պետք է իրականացվեն նաև  գաղտնաբառերի պարբերական թարմացման |

|          |(password expire policy) և  մուտքային տարբեր մակարդակների |

|          |(access level control) ապահովման միջոցառումներ:           |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 36 |Համակարգերը պետք է ապահովեն էլեկտրոնային թվային           |

|          |ստորագրություն կիրառելու հնարավորություն: Օգտվողների      |

|          |նույնականացումը համակարգերում իրականացվում է անձի         |

|          |նույնականացման քարտի միջոցով:                             |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 37 |Տվյալների մակարդակում պետք է կատարվեն միջոցառումներ`      |

|          |անձնական տվյալների անվտանգությունը տվյալների շտեմարանների |

|          |անվտանգ կառուցվածքի միջոցով ապահովելու համար:             |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 38 |Համակարգերը պետք է իրականացնեն տեղեկատվության ցանկացած    |

|          |փոփոխության, ցանկացած գործողության գրանցում (logging):    |

|          |Օգտագործողի բոլոր գործողությունները պետք է գրանցվեն       |

|          |գրանցամատյանում: Գրանցամատյանների միջոցով պետք է հնարավոր |

|          |լինի հետևել,  թե երբ և  ում կողմից ինչ գործողություններ են|

|          |իրականացվել համակարգում:                                  |

|          |Գրանցումը, ի լրումն այլ տեղեկատվության, պետք է ներառի     |

|          |գործողության ժամը, IP հասցեն, կատարողի ինքնությունը և     |

|          |այլն:                                                     |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 39 |Համակարգերը պետք է ավտոմատ կերպով «արգելակեն» օգտվողի     |

|          |աշխատաշրջանը` օգտվողի «անգործության» սահմանված            |

|          |ժամանակաշրջանից հետո` դրա մասին հաղորդագրություն          |

|          |ուղարկելով օգտվողին:                                      |

._____________________________________________________________________.

 

4.9.6. Գործածելիություն

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 40 |Օգտվողի միջերեսը պետք է լինի հարմար օգտագործման և  դյուրին|

|          |յուրացման համար: Կիրառվող տերմինները պետք է լինեն         |

|          |հասկանալի և  մատչելի վերջնական օգտվողի համար:             |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 41 |Համակարգերը պետք է ապահովեն օգտվողի հեշտ և  հարմար        |

|          |տեղաշարժը տարբեր մոդուլների միջև:                         |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 42 |Համակարգերի տեղակայման/թարմացման գործընթացը պետք է դյուրին|

|          |լինի վերջնական օգտվողների համար:                          |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 43 |Համակարգերի յուրաքանչյուր մոդուլ պետք է ունենա որոնման    |

|          |արդյունավետ մեխանիզմ: Պետք է հնարավոր լինի իրականացնել    |

|          |որոնում և  զտում ըստ տվյալային տարրի կամ դրա համակցության:|

._____________________________________________________________________.

 

4.10. Հաշվետվությունների ձևավորում

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 44 |Համակարգերը պետք է ունենան հաշվետվությունների ձևավորման   |

|          |գործիք, որը պետք է լինի հարմարեցվող` համապատասխան         |

|          |լիազորություններով օժտված համակարգի օգտվողի պահանջների    |

|          |համաձայն:                                                 |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 45 |Համակարգի կիրառական ծրագրին հատուկ (ֆիքսված)              |

|          |հաշվետվությունները պետք է ինտեգրվեն յուրաքանչյուր         |

|          |մոդուլում:                                                |

|          |Բոլոր դինամիկ (ճկուն) (մի քանի մոդուլների տվյալների       |

|          |համակարգմամբ և  մշակմամբ) հաշվետվությունները պետք է լինեն |

|          |առանձին «հաշվետվությունների» մոդուլում:                   |

|          |Հաշվետվությունների մոդուլը պետք է համակարգի` համապատասխան |

|          |լիազորություն ունեցող օգտվողին հնարավորություն ընձեռի     |

|          |կիրառել ցանկացած ժամկետներ և  թվաբանական                  |

|          |գործողություններ, ինչպես նաև  սահմանել տողեր և            |

|          |սյունակներ: Համակարգերը պետք է հնարավորություն ընձեռեն    |

|          |կազմել նոր հաշվետվություններ` առանց օգտագործելու          |

|          |ծրագրավորման որևէ  գործիք:                                |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 46 |Տվյալների շտեմարանում պահված ցանկացած տվյալի վերաբերյալ   |

|          |պետք է հնարավոր լինի ձևավորել  հաշվետվություն:            |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 47 |Հաշվետվությունները պետք է հնարավոր լինի ձևավորել  PFD,    |

|          |XLS, TXT ձևաչափերով:                                      |

._____________________________________________________________________.

 

4.11. Լեզվի ընտրություն

 

._____________________________________________________________________.

|ՊԱՀԱՆՋ 48 |Համակարգերի միջերեսները պետք է լինեն երեք լեզվով` հայերեն,|

|          |անգլերեն և  ռուսերեն:                                     |

|__________|__________________________________________________________|

|ՊԱՀԱՆՋ 49 |Պետք է հնարավոր լինի տվյալները, ինչպես նաև  տեղեկատու     |

|          |աղյուսակները մուտքագրել երեք լեզվով` հայերեն, անգլերեն և  |

|          |ռուսերեն:                                                 |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.2014
N 1316-Ն
Որոշում