Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 125 ...

 

 

040.1357.051214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի N 1357-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1255-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի «Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին» N 1255-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Եվրոպական միության անդամ պետությունների, Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք եվրոպական պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին».

i

2) որոշման 1-ին կետը «Շվեյցարիայի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հետևյալ եվրոպական պետությունների` Վատիկանի, Սան Մարինոյի, Անդորրայի, Մոնակոյի և Չեռնոգորիայի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.12.2014
N 1357-Ն
Որոշում