040.1255.131114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2014 թվականի N 1255-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 832-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1019-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գումար հատկացնելու և գույք հանձնելու մասին» N 832-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-րդ կետով.
«4.1 Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 4-րդ կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին գրասենյակային գույքի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1019-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-րդ կետով.
i
«3.1 Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 1-ին կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին համակարգչային տեխնիկայի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի նոյեմբերի 6-ի
N 1255-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի սեպտեմբերի 4-ի
N 1019-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Կոդը |Անվանումը |Գնման|Չափի|Միավորի |Քա- |Գումարը |
| | |ձևը |միա-|գինը |նակը|(հազ. |
| | | |վորը| | | դրամ) |
|___________________________________|_____|____|________|____|________|
|Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 | | | | |27,200.0|
|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | | | | | |
|___________________________________|_____|____|________|____|________|
|01. ՀՀ կառավարության պահուստային | | | | |27,200.0|
|ֆոնդ | | | | | |
|___________________________________|_____|____|________|____|________|
|ՀՀ քննչական կոմիտե | | | | |27,200.0|
|___________________________________|_____|____|________|____|________|
| |Ապրանքներ | | | | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30197631/1 |թուղթ` օֆսեթային, A4 |ԲԸԱՀ |տուփ|2500.0 |2300|5,750.0 |
| | | |(500| | | |
| | | |հատ)| | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30234640/1 |ֆլեշ հիշողություններ |ԲԸԱՀ |հատ |5900.0 |10 |59.0 |
| |16 GB | | | | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30197232/1 |թղթապանակ, արագակար, |ԲԸԱՀ |հատ |100.0 |1010|101.0 |
| |թղթյա | | | | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30197231/1 |թղթապանակ, պոլիմերային|ԲԸԱՀ |հատ |10.0 |3000|30.0 |
| |թաղանթ, ֆայլ | | | | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30197234/1 |թղթապանակ` կոշտ կազմով|ԲԸԱՀ |հատ |700.0 |1800|1,260.0 |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30213300/1 |սեղանի համակարգիչ |ԲԸԱՀ |լրա-|300000.0|58 |17,400.0|
| | | |կազմ| | | |
|____________|______________________|_____|____|________|____|________|
|30239160/300|տպիչ (պատճենահանման |ԲԸԱՀ |հատ |118180.0|22 |2600.0 |
| |մեքենա) սկաներ | | | | | |
| |(բազմաֆունկցիոնալ, | | | | | |
| |լազերային) | | | | | |
._____________________________________________________________________.
«: