040.1171.031114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2014 թվականի N 1171-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և դեպարտամենտի ծառայողների բնականոն գործունեությունը, անցագրային հատուկ ռեժիմն ապահովելու համար` անձը հաստատող` քննչական կոմիտեի խորհրդանշանով մետաղյա քարտերի, պլաստիկ քարտերի և վկայականների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հատկացնել 5,579.0 հազ. դրամ, այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
1) «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով` 4,779.0 հազ. դրամ.
2) «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով` 800.0 հազ. դրամ:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սույն որոշման 1-ին կետում նշված` անձը հաստատող` քննչական կոմիտեի խորհրդանշանով մետաղյա քարտերի, պլաստիկ քարտերի և վկայականների ձեռքբերման նպատակով հատկացված գումարներով գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1, 2 և 3 հավելվածները չեն բերվում