117.0178.220714
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 07 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
3 հուլիսի 2014 թ. N 178-Ն 23 հունիսի 2014 թ. N 386-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի N 294 որոշման 1-ին կետի «ը» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել շինարարության ոլորտում` պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվության` էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմերի ղեկավարներին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2014 թ. հուլիսի 3-ի
N 178-Ն հրամանի
ՀՀ ֆինանսների նախարարի
2014 թ. հունիսի 23-ի
N 386-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման 1-ին կետի «ը» ենթակետին համապատասխան` սույն կարգով կանոնակարգվում են շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվության` էլեկտրոնային եղանակով փոխանակման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, սույն կարգի N 1 ձևով վերադաս հարկային մարմին է ներկայացնում եռամսյակի ընթացքում շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվություն:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` «Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով:
Ձև N 1
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2014 թ. հուլիսի 3-ի N 178-Ն
և
ՀՀ ֆինանսների նախարարի
2014 թ. հունիսի 23-ի N 386-Ն
հրամաններով հաստատված կարգի
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. ____ եռամսյակի
.___________________________________________________________________.
|Հ/հ|Շինարարական|Հարկ |Օբյեկտի |Օբյեկտի|Շինարարական |Եռամսյակում |
| |կազմակեր- |վճարողի|գտնվելու|տեսակը |աշխատանքների |կատարված |
| |պության |հաշվառ-|վայրը | |պայմանագրային|աշխատանքների|
| |անվանումը |ման | | |արժեքը |արժեքը |
| | |համարը | | |(հազ. դրամ) |(հազ. դրամ) |
|___|___________|_______|________|_______|_____________|____________|
|1 |2 |3 |4 |5 |6 |7 |
|___|___________|_______|________|_______|_____________|____________|
|___|___________|_______|________|_______|_____________|____________|
|___|___________|_______|________|_______|_____________|____________|
|___|___________|_______|________|_______|_____________|____________|
|___|___________|_______|________|_______|_____________|____________|
.___________________________________________________________________.