113.0012.100714
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 07 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11314272
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հունիսի 2014 թ. N 12-Ն 9 հուլիսի 2014 թ. N 203-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1024-Ն որոշումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրում է նախազորակոչային և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`
1) անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը,
2) անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, հաշվառման վայրը,
3) ազատազրկման դատապարտվելու և ազատազրկման ձևով պատիժ, ինչպես նաև ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կրելու հոդվածը, պատիժը կրելու վայրը (քրեակատարողական հիմնարկի անվանումը), պատժի չափը,
4) պատժի կրումից ազատվելու մասին:
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` MS Excel ծրագրով, հանրապետական զինվորական կոմիսարիատի էլեկտրոնային ծառայողական փոստի հասցեով` սույն հրամանի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նախատեսված հանգամանքների ծագման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: