Սեղմել Esc փակելու համար:
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.07.2014  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

 

010.0131.220714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցներով վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս հարկային հաշիվները և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար կարող են կիրառվել հսկիչ-դրամարկղային մեքենաներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել «կամ տրանսպորտային միջոցի մեջ (վրա)» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «դրամական գործարքներ իրականացնելու վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար» բառերը փոխարինել «դրամական գործարքներ իրականացնելու պահին և վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

22 հուլիսի 2014 թվականի

ՀՕ-131-Ն

 

 

pin
ՀՀ 21.06.2014
N ՀՕ-131-Ն օրենք