Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 856-Ն ...

 

 

040.0465.070514

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2014 թվականի N 465-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 856-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» N 856-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 8-րդ կետերը.

i

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Խորհրդին կից գործում է բողոքարկման հանձնաժողովը (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով), որը գործում է օրենքով սահմանված կարգով:».

3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Խորհուրդը`

1) քննարկում է տեսչության գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը և ներկայացնում է առաջարկություններ.

2) քննարկում է ստուգումներին առնչվող ուղեցույցները և ներկայացնում է առաջարկություններ.

3) քննարկում է տեսչության պետի կողմից ներկայացված տեսչության տարեկան և ընթացիկ հաշվետվությունները և ներկայացնում է առաջարկություններ.

4) քննարկում է տեսչության պետի կողմից ներկայացված` կիրառված պատասխանատվության միջոցների մասին հաշվետվությունները և ներկայացնում է առաջարկություններ.

5) յուրաքանչյուր տարի սահմանում է նախատեսված ռազմավարական խնդիրների իրագործմանն ուղղված տեսչական մարմնի գործունեության թիրախներ, որոնք ներառում են`

ա. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ` ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտներ) թվի աճ,

բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտում հանրությանն սպառնացող ռիսկերի կրճատում,

գ. տեսչության կատարողականի և գործունեության մասին հանրության իրազեկվածության բարձրացում.

6) քննարկում է տեսչության պետի կողմից ներկայացված կատարողականի ցուցանիշների ցանկը, որոնցով նախատեսված է գնահատել տեսչության կողմից իր խնդիրների իրագործումը և ներկայացնում է առաջարկություններ տեսչության պետի կողմից ներկայացված կատարողականի ցուցանիշների ցանկի վերաբերյալ: Ցանկը պետք է ներառի հետևյալ ցուցանիշները`

ա. հաշվետու ժամանակաշրջանում պլանավորված և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների հարաբերակցությունը,

բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների քանակը,

գ. ստուգման կամ դրա ավարտից հետո վերացված խախտումների քանակը,

դ. հայտնաբերված և դատական կարգով լուծված խախտումների քանակը,

ե. տեսչության կողմից վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտներին տրված ուղեցույցների քանակը:».

4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում տեսչությունը խորհրդին ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ ընթացիկ եռամսյակային հաշվետվություններ, որոնք խորհուրդը համադրում է կատարողականի ցուցանիշների և սահմանված տարեկան թիրախների կատարողականի հետ և ներկայացնում է առաջարկություններ:».

i

5) 13-րդ կետում «12-րդ կետի» բառերը փոխարինել «11-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության» բառերով:

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում իրենց կառուցվածքում գործող տեսչության կառավարման խորհուրդների կանոնադրությունները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2014
N 465-Ն
Որոշում