ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 1991 թ. թիվ 623
ԽՍՀՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը վերակազմավորել Հայաստանի պետական ավիաընկերության:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ պրն. Ամիրբեկյանին` Հայաստանի պետական ավիաընկերության Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի և ֆինանսների նախարարության հետ համատեղ, մասնագետների ներգրավմամբ, ստեղծել հանձնախումբ և հանձնարարել մեկամսյա ժամկետում`
ա) ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության հետ վարել բանակցություններ Հայաստանի պետական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության իրավասությանը հանձնելու վերաբերյալ.
բ) ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության և շահագրգռված մյուս կազմակերպությունների հետ լուծել Հայաստանի պետական ավիաընկերության սեփականության հարցերը.
i
գ) մշակել և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի ավիացիայի կառավարման կառուցվածքը: