118.0051.290114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 01 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11814031
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2014 թ. թիվ 51-Ն 20 հունվարի 2014 թ. թիվ 35-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել 2014 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի`
Ըգ = Սթ x Սգ + Պգ, գործակիցները, հետևյալ չափերով.
Սգ` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը` 121097 դրամ,
Պգ` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը` մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար` 16876.0 հազ. դրամ (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը): 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից` 3239.1 հազ. դրամ և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից:
2. Հաշվարկը կատարելիս` կիրառվում են գործակիցներ հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով` տարրական մակարդակի համար` 0.80161 գործակցով, միջին մակարդակի համար` 1.11424 գործակցով, ավագ մակարդակի համար` 1.15432 գործակցով: Միաժամանակ, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ բարձրլեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձրլեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.13 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.05 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար` 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար` 1.14 գործակցով: Աշակերտների թվաքանակից ելնելով` ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը կազմում է` մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 9, 101-ից մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 12, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար` 15.5:
3. Որպես հաստատության սովորողների թիվ` Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը: