Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 139 ...

 

 

040.1518.100214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1518-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1390-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններով նախատեսված փաստաթղթերը հաստատվում են դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից: Եթե օտարերկրյա պետությունում առկա չէ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ կամ անձը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և իրենից անկախ պատճառներով հնարավորություն չունի վերադառնալու փաստաթուղթը տրամադրած մարմնի նստավայր երկիրը, ապա վերջինիս դիմումի հիման վրա, ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն, որն էլ դրանք ուղարկում է համապատասխան օտարերկրյա պետությունում դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ դրանց իսկության ստուգման նպատակով: Դեսպանությունից կամ հյուպատոսական հիմնարկից պատասխանն ստանալուց հետո, իսկ օտարերկրյա պետությունում դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ 15-օրյա ժամկետում համաձայնեցնելուց հետո, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունը 5-օրյա ժամկետում հաստատում է ներկայացված փաստաթուղթը կամ մերժում դրա հաստատումը և վերադարձնում է այն դիմումատուին:».

i

2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերություններում «հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից» բառերը փոխարինել «հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով» բառերով, իսկ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում և որոշման N 4 հավելվածի վերնագրում «հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից» բառերը` «սահմանված կարգով հաստատված» բառերով.

3) որոշման N 4 հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» բաժնում «Վիրահայոց Հայոց թեմ» բառերը փոխարինել «Վիրահայոց թեմ» բառերով, «Ռումինիայի և Բուլղարիայի Հայոց թեմեր» բառերը` «Բուլղարիայի Հայոց թեմ» բառերով, իսկ բաժինը լրացնել «Ռումինիայի Հայոց թեմ - Բուխարեստ, Ռումինիա» և «Վենեսուելայի հոգևոր հովվություն - Կարակաս, Վենեսուելա» բառերով,

բ. «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն» բաժնում «Բերիո թեմ» բառերը փոխարինել «Հալեպի թեմ» բառերով, իսկ բաժինը լրացնել «Ջեզիրեի թեմ - Հալեպ, Սիրիա» բառերով,

գ. «Հայ Կաթողիկե Եկեղեցի» բաժնից հանել «Քեսաբի թեմ» բառերը, իսկ «Եգիպտոսի թեմ» բառերը փոխարինել «Ալեքսանդրիայի թեմ» բառերով, բաժինը լրացնել «Հայ Կաթողիկե եկեղեցի - Թեհրան, Իրան», «Հայ Կաթողիկե եկեղեցի - Բաղդադ, Իրաք», «Երուսաղեմի առաջնորդություն - Երուսաղեմ, Իսրայել» և «Բուենոս Այրեսի առաջնորդություն - Բուենոս Այրես, Արգենտինա» բառերով,

դ. «Հայ Ավետարանական Եկեղեցի» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միություն Լոս Անջելես, ԱՄՆ
Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միություն Փարիզ, Ֆրանսիա
Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միություն Բեյրութ, Լիբանան

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2013
N 1518-Ն
Որոշում