050.0313.090114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 01 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 313-Ն
i
«ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/25-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Նպատակ ունենալով ապահովել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների օգտագործման արդյունավետությունն ու թափանցիկությունը,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 14-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի ուղղությունները և այդ ծախսերի ու կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարների առավելագույն չափերը» կանոնակարգ 10/25-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 165-Ն որոշում)
Հավելված Համաձայնեցված է
Հաստատված է ՀՀ ֆինանսների նախարար`
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 313-Ն որոշմամբ
__________________________ _______________
Արթուր Ջավադյան Դավիթ Սարգսյան
«.....» ............. 2013 թ.
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/25 ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ |
1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվում են այն ծախսերը, որոնց կատարումը ֆոնդի ակտիվների հաշվին անմիջականորեն նախատեսված է օրենքով:
2. Բացի 1-ին կետով նախատեսված ծախսերից կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կարող են կատարվել նաև այն ծախսերը և վճարները, որոնք ուղղակիորեն կապված են ֆոնդի կառավարման և պահառության հետ և նախատեսված են տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ):
ԳԼՈՒԽ 2. |
ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ |
3. Սույն կանոնակարգի 1-ին գլխում նշված փաստացի ծախսերի տարեկան ընդհանուր մեծությունը չի կարող գերազանցել ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքի 5 տոկոսը: Սույն կանոնակարգի իմաստով` ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքը տվյալ տարվա համար ֆոնդի զուտ ակտիվների արժեքների միջին թվաբանական մեծությունն է, որը որոշվում է տարվա ընթացքում հաշվարկված` ֆոնդի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը բաժանելով տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման պարբերականության (տարվա ընթացքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկների քանակի) վրա: