040.1421.201213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1421-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման առանձին մարմիններին գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1355-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման N 1 հավելվածի «ՀՀ Ազգային ժողով» տողի «Ավտոմեքենաների քանակը» սյունակում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «ՀՀ վերահսկիչ պալատ» տողի «Ավտոմեքենաների քանակը» սյունակում «2» թիվը` «3» թվով.
i
2) որոշման N 4 հավելվածի «1154 Համապետական քաղաքականության մշակման և իրականացման ծառայություններ» բաժնի «քանակական» տողում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «1161 Վերահսկիչ ծառայություններ» բաժնի «քանակական» տողում «2» թիվը` «3» թվով.
i
3) որոշման N 5 հավելվածում «ՀՀ Ազգային ժողով» մասի «Մարդատար ավտոմեքենա» տողում «14» թիվը փոխարինել «15» թվով, իսկ
«._____________________________________________________________________.
|ՀՀ Վերահսկիչ պալատ | | | | 25,000.0|
|___________________________________|_____|_____|______|______________|
|Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 | | | | 25,000.0|
|___________________________________|_____|_____|______|______________|
|01. ՀՀ կառավարության պահուստային | | | | 25,000.0|
|ֆոնդ | | | | |
|___________________________________|_____|_____|______|______________|
|ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ | | | | 25,000.0|
|___________________________________|_____|_____|______|______________|
|Մարդատար ավտոմեքենա |ԲԸԱՀ |հատ | 1 | 15,000.0|
|___________________________________|_____|_____|______|______________|
|Մարդատար ավտոմեքենա |ԲԸԱՀ |հատ | 1 | 10,000.0|
._____________________________________________________________________.
«.
տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|ՀՀ Վերահսկիչ պալատ | | | | 25,000.0|
|___________________________________|_____|_____|______|______________|
|Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 | | | | 25,000.0|
|___________________________________|_____|_____|______|______________|
|01. ՀՀ կառավարության պահուստային | | | | 25,000.0|
|ֆոնդ | | | | |
|___________________________________|_____|_____|______|______________|
|ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ | | | | 25,000.0|
|___________________________________|_____|_____|______|______________|
|Մարդատար ավտոմեքենա |ԲԸԱՀ | հատ | 2 | 16,600.0|
|___________________________________|_____|_____|______|______________|
|Մարդատար ավտոմեքենա |ԲԸԱՀ | հատ | 1 | 8,400.0|
._____________________________________________________________________.
«.
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին իր միջոցների հաշվին ձեռք բերվող 12,000.0 հազ. դրամ արժողությամբ ավտոմեքենան ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան` բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ