116.0339.140813
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 08 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11613308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 հուլիսի 2013 թվականի N 339-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 74-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ԹԻՎ 263-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 26-ի «2013 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 74-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանի հավելվածի 4-րդ կետի 6-րդ սյունակում «40 000» թիվը փոխարինել «41 000» թվով,
2) հրամանի հավելվածի «7-րդ» կետը ուժը կորցրած ճանաչել,
3) հրամանի հավելվածը լրացնել նոր «17.1» կետով հետևյալ բովանդակությամբ`
.___________________________________________________________________.
|17.|Եվրոպայի Խորհրդում|1 նամականիշ |III | 380 | 40 000 |
|1 |Հայաստանի | |եռամսյակ | | |
| |նախագահություն | | | | |
.___________________________________________________________________.
i
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հունիսի 17-ի «Փոստային վճարման պետական նշանի նմուշը հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» թիվ 263-Ն հրամանի 2-րդ կետում «40 000» թիվը փոխարինել «41 000» թվով:
3. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշը` Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահություն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ 2013» նամականիշի, համաձայն հավելվածի:
4. Գործողության մեջ դնել` Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահություն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ 2013» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
Հաստատված է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և
կապի նախարարի
2013 թվականի հուլիսի 24-ի
թիվ 339-Ն հրամանի
________________________________________
ԻՐՏԵԿ - պետական նշանի նմուշը չի բերվում