040.0343.240599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 1999 թվականի թիվ 343
ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Երևանի կոնյակի գործարանին գինեգործության և կոնյակագործության բաց թանգարան ստեղծելու համար հատկացված հողամասը սահմանված ժամկետներում և նպատակին չօգտագործելու պատճառով և համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22 հոդվածի 3-րդ և 7-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 17-ի «Հողամասեր հատկացնելու մասին» N 526 որոշման 3-րդ կետին համապատասխան` Երևանի կոնյակի գործարանին հատկացված 18,8 հեկտար հողամասը հետ վերցնել և միացնել Երևան քաղաքի պետական սեփականություն հանդիսացող հողերին:
2. Երևանի քաղաքապետին` արգելել նշված տարածքի օգտագործումը քաղաքաշինական նպատակներով` մինչև Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակումը և սահմանված կարգով հաստատումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 24-ից: