040.0366.170413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2013 թվականի N 366-Ն
ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4-րդ հոդվածի 4-րդ մասին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ ու 16-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած 850433130 դրամ պարտքի դիմաց ընդունել «Կանազ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի Ազատության պողոտայի N 19 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ` գույք).
2) «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած 136389407 դրամ պարտքի դիմաց ընդունել «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի Մանանդյան փողոցի N 41/4 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ` գույք):
i
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով) 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 986,822.7 հազ. դրամ, որից`
1) 850,433.2 հազ. դրամը` «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց վճարում կատարելու համար.
2) 136,389.5 հազ. դրամը` «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց վճարում կատարելու համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարներն ուղղել «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության և «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գանձապետական համապատասխան հաշվին` ուղիղ վճարման միջոցով (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված այդ ընկերությունների հարկային պարտավորությունների մասին տեղեկանքի):
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 11-ի
N 366-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(գումարների ավելացումը |
| |նշված է դրական նշանով) |
|__________________________|__________________________|
|1. Եկամուտների գծով | 986,822.7 |
|__________________________|__________________________|
|2. Ծախսերի գծով | 986,822.7 |
|__________________________|__________________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը) | - |
._____________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 11-ի
N 366-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.__________________________________________________________________.
|Եկամտատեսակը |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(գումարների ավելացումը |
| |նշված է դրական նշանով) |
| |_____________________________|
| |առաջին |ինն ամիս | տարի |
| |կիսամյակ | | |
|____________________________________|_________|_________|_________|
|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |986,822.7|986,822.7|986,822.7|
|____________________________________|_________|_________|_________|
|Հարկային եկամուտներ և պետական տուրք|986,822.7|986,822.7|986,822.7|
.__________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 11-ի
N 366-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը |
|ժի|ու|սը|գործառական դասակարգման |(ծախսերի ավելացումները նշված |
|նը|մ | |բաժինների, խմբերի և դասերի, |են դրական նշանով) |
| |բ | |տնտեսագիտական դասակարգման |_____________________________|
| |ը | |հոդվածների, ֆինանսավորվող |առաջին |ինն ամիս | տարի |
| | | |ծրագրերի և դրանք իրականացնող|կիսամյակ | | |
| | | |մարմինների անվանումները | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |986,822.7|986,822.7|986,822.7|
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ |986,822.7|986,822.7|986,822.7|
| | | |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| |01| |ՀՀ կառավարության և |986,822.7|986,822.7|986,822.7|
| | | |համայնքային պահուստային ֆոնդ | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային |986,822.7|986,822.7|986,822.7|
| | | |ֆոնդ | | | |
.____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 11-ի
N 366-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.__________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների փոփոխությունը |
|դասակարգման հոդվածների անվանումները |(ծախսերի ավելացումները նշված |
| |են դրական նշանով) |
| |_____________________________|
| |առաջին |ինն ամիս | տարի |
| |կիսամյակ | | |
|____________________________________|_________|_________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |986,822.7|986,822.7|986,822.7|
|____________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|____________________________________|_________|_________|_________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |986,822.7|986,822.7|986,822.7|
|____________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|____________________________________|_________|_________|_________|
|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |986,822.7|986,822.7|986,822.7|
|____________________________________|_________|_________|_________|
|այդ թվում` | | | |
|____________________________________|_________|_________|_________|
|Պահուստային միջոցներ |986,822.7|986,822.7|986,822.7|
.__________________________________________________________________.
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 11-ի
N 366-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը |
|ժի|ու|սը|գործառական դասակարգման |(ծախսերի ավելացումները նշված |
|նը|մ | |բաժինների, խմբերի և դասերի, |են դրական նշանով) |
| |բ | |տնտեսագիտական դասակարգման |_____________________________|
| |ը | |հոդվածների, ֆինանսավորվող |առաջին |ինն ամիս | տարի |
| | | |ծրագրերի և դրանք իրականացնող|կիսամյակ | | |
| | | |մարմինների անվանումները | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |986,822.7|986,822.7|986,822.7|
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ |986,822.7|986,822.7|986,822.7|
| | | |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| |01| |ՀՀ կառավարության և |986,822.7|986,822.7|986,822.7|
| | | |համայնքային պահուստային ֆոնդ | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային |986,822.7|986,822.7|986,822.7|
| | | |ֆոնդ | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | | |01. ՀՀ կառավարության |986,822.7|986,822.7|986,822.7|
| | | |պահուստային ֆոնդ | | | |
|__|__|__|_____________________________|_________|_________|_________|
| | | |ՀՀ կառավարություն |986,822.7|986,822.7|986,822.7|
.____________________________________________________________________.