040.0045.290113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2013 թվականի N 45-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ ու 28-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգի`
ա. 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) հայտ (դիմում), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը, պետական հաշվառման համարը.»,
բ. 16-րդ կետում «նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը» բառերը փոխարինել «տեղեկություններ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարի վերաբերյալ» բառերով.
2) 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգի`
ա. 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) հայտ (դիմում), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, պետական հաշվառման համարը. «,
բ. 9-րդ կետում «մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները» բառերը փոխարինել «մաքսային փոխադրողի գործունեության իրականացման համար նախատեսված տրանսպորտային միջոցները չեն բավարարում սույն կարգի 4-րդ կետով սահմանված պահանջները» բառերով,
գ. 13-րդ կետում «նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը» բառերը փոխարինել «տեղեկություններ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարի վերաբերյալ» բառերով.
i
3) 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետը «վայրերը» բառից հետո լրացնել «, հայտատուի պետական գրանցման համարը» բառերով.
4) 1-ին կետի «ժբ» ենթակետով հաստատված` մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի`
ա. 12-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) հայտ (դիմում), որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, մաքսային հսկողության տարածքի մակերեսը, պետական գրանցման համարը և այն տնտեսավարող սուբյեկտների ցանկը, որոնց սպասարկելու համար դիմում է լիցենզիա ստանալու համար.»,
բ. 20-րդ կետում «նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը» բառերը փոխարինել «տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ