Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական
ՀՀ ֆինանսների նախարարության հետ եկամուտների կոմիտեի նախագահ
_________________ Վ. Գաբրիելյան _____________________ Գ. Խաչատրյան
27 նոյեմբերի 2012 թ. 22 նոյեմբերի 2012 թ.
N 29
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի համաձայն վճարողները վճարների գումարները հաշվարկվում են նույն օրենքին համապատասխան ինքնուրույն, եռամսյակի կտրվածքով, եթե նույն օրենքով այլ կարգ սահմանված չէ, և պետական բյուջե են վճարում նույն օրենքին համապատասխան:
i
Օրենքի 12.1-րդ հոդվածին համապատասխան որևէ հաշվետու ժամանակաշրջան (եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված վճարողի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հաշվարկ-հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ վճարողի լուծարման կամ ֆիզիկական անձի` ՀՀ-ից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկ-հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություն, իսկ մյուսները` ճշտված հաշվարկ-հաշվետվություն:
i
Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նույն հոդվածի 1-ին մասին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են նույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի բազմապատիկ մեծությունները:
Առկա իրավիճակում տարաբնույթ են ընկալվում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից բնապահպանական և (կամ) բնօգտագործման վճարի հաշվարկման հարցերը այն դեպքում, երբ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար սահմանվել են ոչ թե հաշվետու ժամանակաշրջանի սկզբում, այլ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:
Հաշվի առնելով վերը նշվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պաշտոնապես պարզաբանում եմ.
1. բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունում նույն հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող` հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև չափաքանակների (սահմանափակումների) սահմանումը (թույլտվությունների տրամադրումը) և դրանից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի ավարտը բնապահպանական ու բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալները արտացոլվում են առանձին տողերով,
2. հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սահմանված (տրամադրված) չափաքանակները (սահմանափակումները) կիրառվում ու բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններում արտացոլվում են այդ հաշվետու ժամանակաշրջանի` չափաքանակների (սահմանափակումների) սահմանմանը (թույլտվությունների տրամադրմանը) հաջորդող ժամանակահատվածի կտրվածքով` դրա սահմանումից (տրամադրումից) մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ընկած օրացուցային օրերին համապատասխան: