040.0210.080499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 1999 թվական թիվ 210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ
i
Ելնելով արժեթղթերում ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, արժեթղթերի անվտանգ, հուսալի ակտիվ շուկա ապահովելու անհրաժեշտությունից, ինչպես նաև արժեթղթերի, դրանց հավաստագրերի պահպանման, պահառության և (կամ) արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման ծառայությունների մատուցման սեփականատերերի ռեեստրի վարման համակարգը կազմող տվյալների հավաքման, մշակման, պահպանման և տրամադրման, փոխադարձ պարտավորությունների (տեղեկատվության հավաքում, ստուգում և դրանց վերաբերյալ հաշվապահական փաստաթղթերի պատրաստում) որոշման, արժեթղթերի առաքման գծով պարտավորությունների ստուգման և հաշվանցման գործառնությունների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ազգային կենտրոնացված ռեեստր» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերություն:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` միջոցներ ձեռնարկել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արժեթղթերի շուկայի մասնակիցներին մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը մասնավորեցնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 8-ից: