010.0044.060412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին
«ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-146-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրում «տեսաձայնային մագնիսական կրիչների» բառերը փոխարինել «մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի ամբողջ տեքստում «սկավառակ» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «կրիչ» բառով` համապատասխան հոլովաձևերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 1-ին հոդվածում`
i
1) 1-ին մասի «ձայնագրված տեսաձայնային մագնիսական կրիչների (այսուհետ` սկավառակ)» բառերը փոխարինել «ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ` կրիչ), որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ դասակարգչի 852329, 852340, 852380 ծածկագրերին (բացառությամբ 85232910, 85234011, 85234012, 85234013, 85238010 ծածկագրերին դասվող կրիչների)» բառերով.
2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
i
1) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր), որի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետությունում կրիչներ արտադրող անձանց դրոշմապիտակները տրամադրվում են 180 օր ժամկետով` առանց երկարաձգման իրավունքի:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) ներմուծվել են գիտության, գրականության, մշակույթի, կապի, հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների կողմից սեփական կարիքների համար և ենթակա չեն իրացման:»:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրիչներ իրացնող անձանց մոտ առկա չդրոշմավորված ապրանքային մնացորդները կարող են իրացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
6 ապրիլի 2012 թվականի
ՀՕ-44-Ն