Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ ...

 

 

116.0787.271211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11611572

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 դեկտեմբերի 2011 թվականի N 787-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 77-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 14-ի N 660-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2004 թվականի մարտի 30-ի «ՈՒղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների ձևը և դրանց տալու կարգը հաստատելու մասին» N 77-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

i

1. հրամանով հաստատված 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

«Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 30.03.2004 թ.

N 77-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

1. ՈՒղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնության իրավունքը հաստատող վկայական (այսուհետ` վկայական) ստանալու համար արտոնություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ` քաղաքացի) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» (այսուհետ` կազմակերպություն) անձամբ կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով կամ փոստով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) արտոնությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) անձնագրի պատճենը, իսկ մինչև 16 տարին չլրացած քաղաքացին` ծննդյան վկայականի պատճենը.

3) մեկ գունավոր լուսանկար (3x4 չափի):

2. Վկայականը քաղաքացուն տրվում է սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակների հետ համադրելու և անճշտություն չհայտնաբերելու դեպքում:

3. Վկայականը ստանալու համար սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակներն անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացրած քաղաքացին (իր ցանկությամբ) վկայականը կարող է ստանալ նաև լիազորված անձի միջոցով կամ փոստով: Լիազորված անձը վկայականը ստանալու համար պետք է ներկայացնի լիազորագիրը և իր անձնագիրը:

4. Վկայականները պատրաստվում են համակարգչային եղանակով, լուսանկարը փակցված վիճակում ստորագրվում են կազմակերպության տնօրենի կողմից և կնքվում կազմակերպության կնիքով, ապա երեսպատվում պոլիմերային թաղանթով (լամինացիա):

5. Վկայականների համարակալումը կատարվում է`

1) Երևան քաղաքում հաշվառված քաղաքացիների վկայականները հնգանիշ թվով, սկսած 00001-ից հաջորդաբար մինչև 99999-ը.

2) մարզերում հաշվառված քաղաքացիների վկայականները կոտորակով, որի առաջին երկնիշ թիվը յուրաքանչյուր մարզի համար սահմանված պայմանական համարն է, իսկ երկրորդ քառանիշ թիվը սկսվում է 0001-ից հաջորդաբար մինչև 9999-ը:

6. Վկայականը տրվում է անվճար, սույն կարգով սահմանված փաստաթղթերը կազմակերպությունում մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

7. Քաղաքացիներին վկայականների հատկացման համար փաստաթղթերի ընդունումը և վկայականների հանձնումը կատարվում է աշխատանքային բոլոր օրերին ժամը 9:00-13:00 և 14:00-18:00:

8. Վկայականները այլ անձի փոխանցելը, նվիրելը, օտարելը (վաճառելը) արգելվում է:

9. Վկայականը կորցնելու դեպքում այն անվավեր է ճանաչվում և քաղաքացին նոր վկայական ստանում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

10. Վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում քաղաքացուն դրա կրկնօրինակը տրվում է ոչ պիտանի վկայականը հետ հանձնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

11. Վկայականները տրվում են`

1) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից հաշմանդամության կարգավիճակի սահմանված ժամկետով.

2) մանկուց հաշմանդամներին` մինչև 18 տարին լրանալը.

3) մնացած խմբերի քաղաքացիներին` անժամկետ:

12. Կազմակերպության կողմից ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների հաշվառումն իրականացվում է հաշվառման մատյանում գրանցելով հետևյալ տվյալները`

1) հերթական համարը.

2) քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը.

3) վկայականի համարը.

4) վկայականի տեսակը.

5) վկայականի տրման ամսաթիվը.

6) արտոնության հիմքը և արտոնությունը հաստատող փաստաթղթի տվյալները (անվանումը, համարը, տրման ամսաթիվը).

7) բնակության վայրը.

8) անձնագրի տվյալները (համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրված).

9) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

10) քաղաքացու ստորագրությունը, կամ լիազորված անձի ազգանունը, անունը, անձնագրի սերիան, համարը, ստորագրությունը, կամ փոստով առաքելու ծանուցագրի տվյալները.

11) ծանոթություն:

13. ՈՒղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների հաշվառման մատյանի վարումը իրականացվում է թղթային և էլեկտրոնային, համաձայն Ձև 1-ի (կցվում է):

14. Հաշվառման մատյանում տվյալների հաշվառումը կատարվում է վկայականը տրամադրելուց հետո, վկայականների համարների հաջորդական հաշվառմամբ:

15. Վկայականը անվավեր ճանաչվելու կամ նորով փոխարինվելու դեպքում հաշվառման մատյանի «Ծանոթություն» սյունակում կատարվում է համապատասխան նշում:

16. Վկայականների տրամադրման փաստաթղթերը կազմակերպության կողմից արխիվացվում են թղթային և էլեկտրոնային (սկաներով տվյալների ընթերցման միջոցով) եղանակներով:

17. «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տնօրենին`

1) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ճշտել ուղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնության իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ ցուցակները.

2) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ներկայացնել տեղեկատվություն վկայականների հատկացման վերաբերյալ:

18. Արտոնությունը կորցնելու հետևանքով սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետում նշված ցուցակներից դուրս մնացած կամ մահացած քաղաքացիների վկայականները, ինչպես նաև գործողության ժամկետը լրացած կամ կորցրած վկայականները ճանաչվում են անվավեր և վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ կազմակերպությունը հայտարարություն է տեղադրում նախարարության ինտերնետային կայքէջում:»:

 

Ձև 1

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ|ՔԱՂԱ-  |ՎԿԱՅԱԿԱՆԻ|ԱՐՏՈՆՈՒ- |ԲՆԱ- |ԱՆՁՆԱԳՐԻ  |ԾՆՆԴ- |ՔԱՂԱՔԱՑՈՒ |ԾԱ- |

|/|ՔԱՑՈՒ  |_________|ԹՅԱՆ     |ԿՈՒ- |ՏՎՅԱԼՆԵՐԸ |ՅԱՆ   |ՍՏՈՐԱԳՐՈՒ-|ՆՈ- |

|Հ|ԱԶԳԱ-  |Հ|Տ|ՏՐՄԱՆ|ՀԻՄՔԸ ԵՎ |ԹՅԱՆ |__________|ՕՐԸ,  |ԹՅՈՒՆԸ,   |ԹՈՒԹ|

| |ՆՈՒՆԸ, |Ա|Ե|ԱՄՍԱ-|ԱՐՏՈՆՈՒ- |ՎԱՅՐԸ|Հ|ՏԸՐ-|ՈՒՄ|ԱՄԻՍԸ,|ԿԱՄ       |ՅՈՒՆ|

| |ԱՆՈՒՆԸ,|Մ|Ս|ԹԻՎԸ |ԹՅՈՒՆԸ   |     |Ա|ՄԱՆ |ԿՈՂ|ՏԱՐԵ- |ԼԻԱԶՈՐՎԱԾ |    |

| |ՀԱՅՐԱ- |Ա|Ա|     |ՀԱՍՏԱՏՈՂ |     |Մ|ԱՄ- |ՄԻՑ|ԹԻՎԸ  |ԱՆՁԻ      |    |

| |ՆՈՒՆԸ  |Ր|Կ|     |ՓԱՍՏԱԹՂԹԻ|     |Ա|ՍԱ- |Է  |      |ԱԶԳԱՆՈՒՆԸ,|    |

| |       |Ը|Ը|     |ՏՎՅԱԼՆԵՐԸ|     |Ր|ԹԻՎԸ|ՏԸՐ|      |ԱՆՈՒՆԸ,   |    |

| |       | | |     |(ԱՆՎԱ-   |     |Ը|    |ՎԱԾ|      |ԱՆՁՆԱԳՐԻ  |    |

| |       | | |     |ՆՈՒՄԸ,   |     | |    |   |      |ՍԵՐԻԱՆ,   |    |

| |       | | |     |ՀԱՄԱՐԸ,  |     | |    |   |      |ՀԱՄԱՐԸ,   |    |

| |       | | |     |ՏՐՄԱՆ    |     | |    |   |      |ՍՏՈՐԱԳՐՈՒ-|    |

| |       | | |     |ԱՄՍԱԹԻՎԸ)|     | |    |   |      |ԹՅՈՒՆԸ,   |    |

| |       | | |     |         |     | |    |   |      |ԿԱՄ ՓՈՍՏՈՎ|    |

| |       | | |     |         |     | |    |   |      |ԱՌԱՔԵԼՈՒ  |    |

| |       | | |     |         |     | |    |   |      |ԾԱՆՈՒՑԱԳՐԻ|    |

| |       | | |     |         |     | |    |   |      |ՏՎՅԱԼՆԵՐԸ |    |

|_|_______|_|_|_____|_________|_____|_|____|___|______|__________|____|

|1|   2   |3|4|  5  |    6    |  7  |8|  9 | 10|  11  |    12    | 13 |

|_|_______|_|_|_____|_________|_____|_|____|___|______|__________|____|

| |       | | |     |         |     | |    |   |      |          |    |

|_|_______|_|_|_____|_________|_____|_|____|___|______|__________|____|

| |       | | |     |         |     | |    |   |      |          |    |

|_|_______|_|_|_____|_________|_____|_|____|___|______|__________|____|

| |       | | |     |         |     | |    |   |      |          |    |

._____________________________________________________________________.

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
16.12.2011
N 787-Ն
Հրաման