040.1554.071111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2011 թվականի N 1554-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը հաստատելու և ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N 327-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.
i
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման հետևյալ ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`
.________________________________________________________________.
| Խումբը | Տարեթիվը |Ներմուծման առավելագույն|
| | |չափաքանակը (տոննա/տարի)|
|_________________|______________________|_______________________|
|I- V, VII, VIII |2011 թ-ից սկսած | 0 |
|_________________|______________________|_______________________|
|VI |2011-2013 թթ. | անսահմանափակ |
| |2013-2014 թթ. | 137.429 |
| |2015-2020 թթ. | 123.686 |
.________________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ