040.1541.021111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1541-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշմամբ սահմանված կարգի`
ա. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. Նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմանը համապատասխան, ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար փորձաքննությունը կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծային փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ երաշխավորագրով:
Նախագծային փաստաթղթերի համալիր փորձաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպես նաև համապատասխան փորձագիտական կամ մասնագիտական եզրակացություն տալու իրավասությամբ օժտված շահագրգիռ մարմինների մասնակցությամբ` սույն կետում նշված որոշմամբ սահմանված կարգով:»,
i
բ. 13.3-րդ կետը «չի պահանջվում» բառերից հետո լրացնել «գոտևորման նախագծից շեղումներ չպարունակելու պայմանով:» բառերով.
2) 2-րդ կետի`
i
ա. «ա» ենթակետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
i
բ. «բ» ենթակետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) 11-րդ կետը «արտակարգ իրավիճակների» բառերից հետո լրացնել «(հրդեհների, պայթյունների, փլուզումների և այլն)» բառերով, «համապատասխան փորձագիտական» բառերից հետո` «և (կամ) համապատասխան ոլորտին առնչվող մասնագիտական» բառերով, իսկ «օժտված շահագրգիռ» բառերից հետո` «պետական» բառով.
i
2) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը.
3) 25-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5) մինչև 5 մետր բարձրություն ունեցող ոչ հիմնական օբյեկտները, ինչպես նաև թենիսի կորտերը, բասկետբոլի և վոլեյբոլի հրապարակները, այլ սպորտային նշանակության բացօթյա հարթային կառույցները (առանց տրիբունաների)` անկախ դրանց չափերից:».
i
4) 31-րդ կետի 4-րդ ենթակետում «5-րդ և 6-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «5-րդ ենթակետում» բառերով:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների ցանկը սահմանելու մասին» N 237-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1541-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
1998 թվականի դեկտեմբերի 21-ի
N 812 որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտներ են համարվում`
1) հատուկ նպատակային նշանակության հողերում իրականացվող օբյեկտները`
ա. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, դրանց կազմավորումների և մարմինների, պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում, այդ թվում` զինվորական բնակավայրերում իրականացվող բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքերը և շինությունները,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված` սահմանային գոտում իրականացվող շենքերը և շինությունները, օրենքով պաշտպանվող շենքերը և շինությունները.
2) բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները.
3) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված օբյեկտների).
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման 1-ին կետով սահմանված օբյեկտները:»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի հոկտեմբերի 6-ի
N 1541-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
1998 թվականի դեկտեմբերի 21-ի
N 812 որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ` ԿԱՐԵՎՈՐ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակության օբյեկտներ են համարվում`
1) հասարակական շենքեր և շինություններ`
ա. դպրոցներ (կրտսեր, միջնակարգ և ավագ), արտադպրոցական կազմակերպություններ, հատուկ դպրոցներ, նախադպրոցական կազմակերպություններ,
բ. երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատներ,
գ. պոլիկլինիկաներ, առողջության պահպանման կենտրոններ, ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, ծննդատներ, հոսպիսներ,
դ. միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ,
ե. գիտական, գիտահետազոտական, նախագծային կազմակերպություններ, բանկեր, գրասենյակներ և այլ վարչական օբյեկտներ` 200 և ավելի աշխատատեղով,
զ. ռեստորաններ, սրճարաններ և հանրային սննդի այլ օբյեկտներ` 200 և ավելի տեղով,
է. հյուրանոցային տնտեսության օբյեկտներ` 200 և ավելի տեղով,
ը. մշակույթի կենտրոններ, թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ, համերգասրահներ` դահլիճի 300 և ավելի նստատեղով,
թ. բենզալցակայաններ, գազալցակայաններ,
ժ. առևտրի կենտրոններ, հանրախանութներ և տոնավաճառներ` 1500 քառ. մետր և ավելի ընդհանուր մակերեսով,
ժա. զվարճությունների և հանգստի կազմակերպման կենտրոններ (հրաձգարաններ, բիլյարդի, բոուլինգի, սեղանի թենիսի և համանման խաղերի կազմակերպման համար նախատեսված օբյեկտներ) և խաղատներ` 100 և ավելի այցելուի համար,
ժբ. թանգարաններ, պատկերասրահներ, ցուցասրահներ` 1500 քառ. մետր և ավելի ընդհանուր մակերեսով,
ժգ. դատարաններ` 4 և ավելի դատավորներով,
ժդ. ունիվերսալ փակ մարզադահլիճներ` 1500 և ավելի նստատեղով, լողավազաններ` ավազանի ջրի հայելու 25.0 x 50.0 մետր և ավելի չափերով,
ժե. գրադարաններ, արխիվներ, ավանդապահոցներ` 1 մլն և ավելի միավորով,
ժզ. ավտոկայաններ` 50000 և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար,
ժէ. բազմահարկ վերգետնյա ավտոկանգառներ` 100 և ավելի ավտոմեքենայի համար, ստորգետնյա ավտոկանգառներ` 50 և ավելի ավտոմեքենայի համար,
ժը. դիվանագիտական ներկայացուցչություններ,
ժթ. երկաթուղային կայարաններ` 3 և ավելի կառամատույցներով,
ի. օդանավակայաններ,
իա. մետրոպոլիտեն,
իբ. հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ,
իգ. քաղաքաշինական համալիրներ, որոնք իրենց կազմում ունեն սույն ցանկում ընդգրկված օբյեկտները.
2) բազմաբնակարան բնակելի և բազմաֆունկցիոնալ շենքեր, ինչպես նաև քաղաքաշինական համալիրներ կամ թաղամասեր, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերը գերազանցող կառուցապատման մակերեսով.
3) 10 և ավելի հարկայնության կամ 28 մետր բարձրությունը գերազանցող օբյեկտներ.
4) արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական և այլ արտադրական նշանակության, հիդրոտեխնիկական, կոմունալ, պահեստային, էներգետիկայի, կապի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ`
ա. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» N 193 որոշմամբ սահմանված օբյեկտները,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հիմնական ցուցանիշները հաստատելու մասին և պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների ցանկը սահմանելու մասին» N 1862-Ն որոշման N 2 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 957-Ն որոշմամբ սահմանված օբյեկտները,
գ. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտները,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման 2-րդ կետով սահմանված օբյեկտները,
ե. «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի N 1 հավելվածով սահմանված օբյեկտները:»: