Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822-Ն ...

 

 

040.1419.111011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1419-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1298-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 822-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

1) պետական գույքի կառավարման քաղաքականության վարչությունը, պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման վարչությունն ու հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության, պետական գույքի տնօրինման վարչության, հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի.

2) ստեղծել ներքին աուդիտի բաժին:

i

2. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 6-ի

N 1419-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի հունիսի 26-ի

N 822-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Իրավաբանական վարչություն

Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն

Պետական բաժնեմասի կառավարման վարչություն

Պետական գույքի տնօրինման վարչություն

Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն

Քարտուղարություն

Անձնակազմի կառավարման բաժին

Առաջին բաժին
Պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժին Ներքին աուդիտի բաժին»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2011
N 1419-Ն
Որոշում