040.1205.290811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 2011 թվականի N 1205-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանելու մասին» N 502-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
1) որոշման վերնագիրը 1-ին կետը և հավելվածը «Ներմուծում` ազատ շրջանառության համար» բառերից հետո լրացնել «Ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» բառերով.
2) որոշման հավելվածի աղյուսակում`
i
ա. ԱՏԳ ԱԱ-ի «26-րդ», «28-րդ», «29-րդ», «36-րդ», «7102-րդ», «81-րդ» և «87-րդ» տողերի բնաիրային չափը գերազանցող մասի նկատմամբ սահմանված` ապրանքների ակնհայտ առևտրային քանակությունը փոխարինել համապատասխանաբար «0»-ով,
բ. ԱՏԳ ԱԱ-ի «07-րդ» և «08-րդ» տողերը երրորդ սյունակի «50 կգ» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «յուրաքանչյուր տեսակից» բառերով,
գ. «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 87-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
._________________________________________________________________________.
|8702 |Շարժիչային տրանսպորտային միջոցներ` |1 հատ |
| |նախատեսված 10 և ավելի մարդկանց` ներառյալ | |
| |վարորդը, տեղափոխման համար | |
|____________|___________________________________________|________________|
|8703 |Մարդատար ավտոմեքենաներ և այլ շարժիչային |1 հատ |
| |տրանսպորտային միջոցներ, նախատեսված | |
| |մասնավորապես մարդկանց տեղափոխելու համար | |
| |(բացի 8702 ապրանքային դիրքում դասակարգված | |
| |ավտոմեքենաներից)` ներառյալ բեռնաուղևորատար | |
| |ֆուրգոն-ավտոմեքենաները և մրցարշավային | |
| |ավտոմեքենաները | |
|____________|___________________________________________|________________|
|8704 |Շարժիչային տրանսպորտային միջոցներ` բեռները |1 հատ |
| |տեղափոխելու համար | |
|____________|___________________________________________|________________|
|8705 |Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ |1 հատ |
| |նշանակության, բացի ուղևորների կամ բեռների | |
| |տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ` | |
| |բեռնատար ավտոմեքենաներ` վթարային նորոգման | |
| |համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային| |
| |միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները| |
| |մաքրող, ջրող ավտոմեքենաներ, | |
| |ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով | |
| |ավտոմեքենաներ) | |
|____________|___________________________________________|________________|
|8711 |Մոտոցիկլետներ (ներառյալ մոպեդներ) և |1 հատ |
| |հեծանիվներ` օժանդակ շարժիչներով, | |
| |սայլակներով և առանց դրանց | |
|____________|___________________________________________|________________|
|8712 00 |Երկանիվային հեծանիվներ և այլ հեծանիվներ |1 հատ |
| |(ներառյալ երեք անիվային հեծանիվներ` բեռ | |
| |տեղափոխելու համար)` առանց շարժիչի | |
|____________|___________________________________________|________________|
|8713 |Շարժվելու անընդունակ մարդկանց համար |1 հատ |
| |սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված | |
| |շարժիչով կամ տեղափոխման համար այլ | |
| |մեխանիկական սարքերով | |
|____________|___________________________________________|________________|
|8715 00 100 |Մանկական սայլակներ |1 հատ |
|____________|___________________________________________|________________|
|8716 |Կցասայլեր և կիսակցասայլեր` ոչ ինքնաշարժ |1 հատ |
| |տրանսպորտային միջոցներ | |
._________________________________________________________________________.
3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ԱՏԳ ԱԱ 8702, 8704, 8705, 8716 ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերին դասվող ապրանքների ակնհայտ առևտրային քանակության չափերը վերաբերվում են միայն «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի կիրառման դեպքերին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ