040.0965.180711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2011 թվականի N 965-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 26-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Լուծարումից հետո պետությանն անցած գույքի տնօրինման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 911-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 26-Ն որոշման 1-ին կետով հաստատված` լուծարումից հետո պետությանն անցած գույքի տնօրինման կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) 4-րդ կետը «մասնավորեցման նպատակով» բառերից առաջ լրացնել «(բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների)» բառերով.
2) 6-րդ կետում «6 ամիսը» բառերը փոխարինել «9 ամիսը» բառերով.
i
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
i
«6.1. Լուծարումից հետո պետությանն անցած անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ