040.0669.270511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2011 թվականի N 669-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանից հանել «7, 12, 24,» թվերը.
i
2) 1-ին կետի «բ» ենթակետից հանել «կենսաթոշակների նշանակման ու» բառերը.
i
3) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «գ» ենթակետը և 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը.
i
4) 7-րդ կետի «և դրանց նկատմամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված տոկոսաչափերով հաշվարկված զինվորական ստաժի համար հավելումները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 4-րդ հավելվածի 3-րդ կետով սահմանված` զինծառայողի զինվորական ծառայության ստաժի համար հաշվարկվող հավելումը» բառերով.
i
5) 13.1-ին կետի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում» բառերով.
6) 16-րդ կետի`
i
ա. առաջին պարբերության «ա» ենթակետերում «տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 100-ապատիկի չափով» բառերը փոխարինել «յոթ հարյուր երեսունհինգ հազար դրամի չափով» բառերով,
բ. առաջին պարբերության «բ» ենթակետում «տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի չափով» բառերը փոխարինել «երեք հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր դրամի չափով» բառերով,
գ. երկրորդ պարբերության «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ» բառերը փոխարինել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ» բառերով,
դ. երկրորդ պարբերության «ա» ենթակետում «տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի չափով» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի չափով» բառերով,
ե. երկրորդ պարբերության «բ» ենթակետում «տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 40-ապատիկի չափով» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 80 տոկոսի չափով» բառերով,
զ. երկրորդ պարբերության «գ» ենթակետում «տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 30-ապատիկի չափով» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 60 տոկոսի չափով» բառերով.
i
7) 18.1-ին կետի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի «ա»-»ե» կետերով» բառերը փոխարինել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով» բառերով.
i
8) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման ու սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի վերնագրից հանել «կենսաթոշակների նշանակման ու» բառերը և ուժը կորցրած ճանաչել 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ