Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1999  -ից մինչեւ     -ը:
 

 

010.0276.301298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«28» դեկտեմբերի 1998 թ.

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի`

ա) առաջին մասում «երկու միլիոն» բառերը փոխարինել «երեք միլիոն» բառերով.

բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից` այն անձինք, ովքեր հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնեն հայտարարություն` ԱԱՀ վճարող ճանաչվելու վերաբերյալ, կհամարվեն այդպիսին տվյալ հաշվետու եռամսյակում` հայտարարությունը ներկայացնելու օրվանից, և այդ եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում` անկախ այդ ժամանակահատվածում ստացած հասույթի ծավալներից:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 7 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա`

ա) պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի անհատույց փոխանցումն այլ պետական փակ բաժնետիրական ընկերություններին կամ բյուջետային հիմնարկներին (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին).

բ) հարկ վճարողների կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը.»:

 

i

Հոդված 3. Օրենքի 14 հոդվածի չորրորդ մասը «տվյալների մշակման» բառերից հետո լրացնել «, ծրագրային ապահովման իրականացման» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 15 հոդվածում`

i

ա) 17-րդ կետում «- բանկի տրամադրության տակ մնացած գրավի իրացումից ստացված հասույթը.» նախադասությունը փոխարինել «- օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած գրավի առարկայի իրացումը` եթե վերջինս կատարվել է գրավի առարկան բանկի սեփականություն դառնալու պահից մեկ տարվա ընթացքում.» նախադասությամբ.

բ) 21-րդ կետը «ծառայությունների մատուցումը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 16 հոդվածում`

i

ա) 1-ին կետի երկրորդ մասից հանել «քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող» և «մաքսային մարմինների կողմից» բառերը:

բ) հոդվածից հանել 10-րդ կետը:

 

i

Հոդված 6. Օրենքի 25 հոդվածում «եռամսյակային» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանում» բառով:

 

i

Հոդված 7. Օրենքի 27 հոդվածում «եռամսյակի» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանի» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 32 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Սույն օրենքի 23 և 24 հոդվածների համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը` բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:

ԱԱՀ վճարողների կողմից հարկային տեսչության համապատասխան մարմին ամսական ԱԱՀ վճարող ճանաչվելու մասին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած ձևով հայտարարություն ներկայացնելու դեպքում` հաշվետու եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում ԱԱՀ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Հաշվետու տարվա համար ԱԱհ-ի վճարումները կատարվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը ներառյալ:»:

 

Հոդված 9. Օրենքի 38 հոդվածի երկրորդ մասը շարադրել խմբագրությամբ`

i

«Սույն հոդվածով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 3 հոդվածը կիրառվում է նաև 1998 թվականին մատուցված ծրագրային ապահովման իրականացման ծառայությունների նկատմամբ:

 

30 դեկտեմբերի 1998 թ.

ՀՕ-276

 

 

pin
ՀՀ 28.12.1998
N ՀՕ-276 օրենք