040.0280.080411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 2011 թվականի N 280-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետությունում եգիպտացորենի արտադրությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը ծրագրի իրականացման նպատակով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով ՈՒկրաինայի «Սելենա» փակ բաժնետիրական ընկերությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված 63 տոննա եգիպտացորենի «Կոբզա ՄԲ» հիբրիդի սերմացու:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
i
1) ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության մարզպետներին հանձնել ծրագրով սահմանված չափաքանակներով սերմացուն` գյուղացիական տնտեսավարող սուբյեկտներին բաշխելու նպատակով.
2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել սերմացուների բաշխումը մարզերին և տեղափոխումը համապատասխան մարզկենտրոններ` պայմանագիր կնքելով Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ.
3) ներկրված եգիպտացորենի սերմացուից 1,45 տոննա «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով տրամադրել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերությանը` կնքելով համապատասխան պայմանագիր.
4) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրված եգիպտացորենի սերմացուի դիմաց գանձվող գումարների հավաքագրումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար բացված նպատակային հաշվին:
(3-րդ կետը փոփ. 17.06.11 թիվ 876-Ն որոշում)
4. Ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան եգիպտացորենի սերմացուի բաշխումը մարզի տնտեսավարող սուբյեկտներին.
2) ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան եգիպտացորենի սերմացուի դիմաց գանձվող գումարների հավաքագրումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար բացված նպատակային հաշվին.
3) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի մասին:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի մասին:
i
6. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 11-րդ կետով նախատեսված` վերադարձվող գումարները հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ընդլայնմանը նպատակաուղղելու գործընթացն ու դրա մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշման 5-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի փետրվարի 24-ի
N 280-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԵՐԵՎԱՆ 2011
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
I. ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
I. ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1. Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների` հանրապետությունում 2005-2008 թվականներին եգիպտացորենի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են համապատասխանաբար` 3853, 3238, 4086 և 4241 հեկտար: Ցանքատարածությունների ավելացումը կատարվել է ի հաշիվ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված պետական աջակցության և Վրաստանից ներկրված 41,5 տոննա բարձր վերարտադրության սերմացուների ներկրման, որը բաշխվել է հանրապետության բոլոր մարզերին: 2009 և 2010 թվականներին ցանքատարածությունները համապատասխանաբար կազմել են 3072 և 3102 հեկտար, ցանքատարածությունների կրճատումը հետևանք է պետական աջակցության տրամադրման դադարեցման և որակյալ սերմացուների պակասի: 2010 թվականի ընթացքում հանրապետություն է ներկրվել 138,9 տոննա պարենային և 49135 տոննա հատիկախառն (կերային) եգիպտացորեն:
2. Թռչնաբուծության և անասնապահության ներկա զարգացման պայմաններում հանրապետությունը խիստ կարիք ունի եգիպտացորենի ցանքատարածությունների ընդլայնման և համախառն բերքի ավելացման:
3. Հայաստանի Հանրապետությունում, ինչպես գիտական կենտրոնները, այնպես էլ մասնավոր տնտեսությունները գրեթե չեն զբաղվում եգիպտացորենի բարձր վերարտադրության սերմացուների կամ հիբրիդների արտադրությամբ:
4. Ցանքի համար օգտագործվող սերմացուները հիմնականում ունեն անհայտ ծագում, ցածր որակ և անհայտ վերարտադրություն:
5. Վերջին 10 տարվա ընթացքում սորտաթարմացման և սորտափոխանակման նպատակով պետության կողմից հանրապետություն է ներկրվել ընդամենը 141.5 տոննա եգիպտացորենի բարձր վերարտադրության սերմացու: Առանձին տնտեսավարողների կողմից ներկրվող սահմանափակ քանակությամբ սորտերի և հատկապես հիբրիդների սերմացուները` բարձր արժեքի պատճառով մատչելի չեն տնտեսավարող սուբյեկտների համար:
6. Յուրաքանչյուր տարի հանրապետությունում օգտագործվում է 95-100 տոննա եգիպտացորենի սերմացու:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ծրագրի նպատակը հանրապետությունում եգիպտացորենի ցանքատարածությունների և համախառն բերքի ավելացումն է:
8. Ծրագրի խնդիրն է արտերկրից 63 տոննա եգիպտացորենի հիբրիդային սերմացուի գնումը, ներկրումը և հանրապետության` եգիպտացորենի մշակությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրումը:
i
9. Եգիպտացորենի սերմացուն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի և Տավուշի մարզերին:
(9-րդ կետը փոփ. 17.06.11 թիվ 876-Ն որոշում)
III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
10. Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները նախատեսված են 2011 թվականի համար:
Իրականացվող միջոցառումները
11. Նախատեսվում է հանրապետություն ներմուծել արտերկրում գրանցված, երաշխավորված կայուն և բարձր բերք ապահովող եգիպտացորենի հիբրիդի 63 տոննա սերմացու և հատկացնել հանրապետության մարզերի եգիպտացորենի արտադրությամբ զբաղվել ցանկացող տնտեսավարող սուբյեկտներին` բերքահավաքից հետո տրված սերմացուի կրկնակի քանակությանը համապատասխան (1:2 փոխհարաբերությամբ) մեկ կիլոգրամի համար 100 դրամ հաշվարկով գումարը վերադարձնելու պայմանով:
i
12. Մարզին տրամադրված սերմացուն տնտեսավարող սուբյեկտին կհատկացվի մարզպետի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
(12-րդ կետը փոփ. 17.06.11 թիվ 876-Ն որոշում)
13. Սերմացուն կբաշխվի ըստ մարզերի` հետևյալ չափաքանակներով.
i
.____________________________.
|Մարզը |Գործակցով |
| |հաշվարկված|
| |կշիռը |
| |(տոննա) |
|_________________|__________|
|Արագածոտն | 4,7|
|_________________|__________|
|Արարատ | 9,825|
|_________________|__________|
|Արմավիր | 14,548|
|_________________|__________|
|Լոռի | 11 |
|_________________|__________|
|Կոտայք | 0,15 |
|_________________|__________|
|Սյունիք | 1 |
|_________________|__________|
|Վայոց ձոր | 1 |
|_________________|__________|
|Տավուշ | 19,327|
|_________________|__________|
|Ընդամենը | 61,55 |
.____________________________.
(13-րդ կետը փոփ. 17.06.11 թիվ 876-Ն որոշում)
14. Բաշխումից հետո Հայաստանի Հանրապետության մարզպետարանները 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն կներկայացնեն վերջնական ցուցակները` համաձայն ձևի:
15. Սերմացուն կհատկացվի 0.3 և ավելի հողատարածք ունեցող տնտեսավարողներին` առաջնությունը տալով`
1) սոցիալապես անապահով ու մեկ տարի և ավելի չմշակված հողատարածքներ ունեցող տնտեսավարողներին.
2) սոցիալապես անապահով տնտեսավարողներին.
3) մեկ տարի և ավելի չմշակված հողատարածքներ ունեցող տնտեսավարողներին:
16. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված պայմանները բավարարելուց հետո ավելացված սերմացուն հանձնվում է այլ տնտեսավարող սուբյեկտների` մարզպետի հայեցողությամբ:
17. Եգիպտացորենի սերմացուի բաշխումն իրականացվելու է մեկ հեկտարին 25 կիլոգրամ ցանքի նորմայով:
18. Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կիրականացվի մոնիթորինգ, որը կսկսվի սերմացուի բաշխման պահից և կշարունակվի մինչև բերքահավաք:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
19. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ագրոպարենային ոլորտում աշխատատեղերի պահպանումը և նոր աշխատատեղերի ստեղծումը.
2) երկրի ագրոպարենային համակարգում համեմատաբար կայուն իրավիճակի ձևավորումը.
3) եգիպտացորենի մշակության եկամտաբերության բարձրացումը, ցանքատարածությունների ընդլայնումը և համախառն բերքի ծավալների ավելացումը:
V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20. Ծրագրի իրականացման ընթացքում վերադարձվող գումարները նպատակաուղղել հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ընդլայնմանը:
Ձև
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության ....... մարզի ...... տարածաշրջանի ......
համայնքի եգիպտացորենի
Հիբրիդային սերմացու ստացողների
._________________________________________________________________________.
|NN |Անունը, | Անձնագիրը |Անշարժ գույքի |Հողա- |Տրամա-|Ստորագրու-|
|ը/կ|ազգանունը| |սեփականության կամ |տարածքի|դրված |թյունը |
| | | |վարձակալության |չափը |սերմա-| |
| | | |իրավունքի գրանցման|(հա) |ցուի | |
| | | |վկայականի համարը | |քանակը| |
| | |______________|__________________| |(կգ) | |
| | |համարը|տրված է|սեփական|վարձակալա-| | | |
| | | |(օրը, | |կան | | | |
| | | |ամիսը, | | | | | |
| | | |տարե- | | | | | |
| | | |թիվը, | | | | | |
| | | |ում | | | | | |
| | | |կողմից)| | | | | |
|___|_________|______|_______|_______|__________|_______|______|__________|
|1. | | | | | | | | |
|___|_________|______|_______|_______|__________|_______|______|__________|
|2. | | | | | | | | |
|___|_________|______|_______|_______|__________|_______|______|__________|
|3. | | | | | | | | |
|___|_________|______|_______|_______|__________|_______|______|__________|
|4. | | | | | | | | |
|___|_________|______|_______|_______|__________|_______|______|__________|
|5. | | | | | | | | |
|___|_________|______|_______|_______|__________|_______|______|__________|
|6. | | | | | | | | |
|___|_________|______|_______|_______|__________|_______|______|__________|
|7. | | | | | | | | |
|_____________|______|_______|_______|__________|_______|______|__________|
| Ընդամենը | x | x | x | x | | | x |
._________________________________________________________________________.
Համայնքի ղեկավար ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Մարզպետարան