Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1396 ...

 

 

040.0118.240211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2011 թվականի N 118-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1396-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Սահմանափակ պատասխանատվության ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը հաստատելու մասին» N 1396-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի`

ա. 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից»,

բ. 4-րդ կետի երրորդ պարբերությունը լրացնել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների գրանցամատյանում սահմանված կարգով գրանցված մասնակցի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր ստանալու համար ներկայացվում են`

ա) դիմում,

բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով.

i

գ. 7-րդ կետի «ա» ենթակետ «բնակության» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերով, իսկ «անձնագրային տվյալները» բառերից հետո` «սոցիալական քարտի համարը, իսկ սոցիալական քարտի բացակայության դեպքում` սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի կողմից տրված տեղեկանքի համարը` կցելով տեղեկանքի պատճենը» բառերով,

i

դ. 8-րդ կետի առաջին պարբերությունը «նրա» բառից հետո լրացնել «հաշվառման կամ բնակության վայրի, անձնագրային տվյալների,» բառերով,

i

ե. 9-րդ կետի «դ» ենթակետը «բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը» բառերից հետո նոր տողից լրացնել «գրավի պայմանագիրը» բառերով, այնուհետև նոր տողից լրացնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով, նույն ենթակետը «բաժնեմասի (դրա մասի) գրավի պայմանագիրը» բառերից հետո նոր տողից լրացնել «բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը» բառերով, նոր տողից լրացնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով,

զ. 9-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) բաժնեմասերի նկատմամբ սեփականության կամ գրավի իրավունքների վկայագրերի (կորստյան կամ գործածության համար ոչ պիտանի լինելու դեպքում) փոխարեն նորը տալու դեպքում ներկայացվում են`

ա. դիմումը,

բ. պետական գրանցման վկայականի կամ անձնագրի պատճենը,

գ. սույն կարգի 14-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված փաստաթղթերը,

դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը»,

է. 9-րդ կետի «զ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) բաժնեմասերի նկատմամբ սեփականության կամ գրավի վկայագրերի ոչնչացման և մարման կարգը հաստատում է արդարադատության նախարարը.»,

ը. 9-րդ կետի «է» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) ընկերության մասնակցի տվյալի փոփոխության դեպքում ներկայացվում են`

ա. դիմում,

բ. մասնակցի վկայագիրը (եթե մասնակիցը սույն կարգի համաձայն ձեռք է բերել այն),

գ. պետական գրանցման վկայականի կամ անձնագրի պատճենը,

դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Եթե մասնակիցն օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ է, ապա փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթղթերը ներկայացվում են վավերացված և հայերեն թարգմանված»,

i

թ. 14-րդ կետի երկրորդ պարբերությունում «վկայականի բնօրինակը» բառերը փոխարինել «վկայագրի բնօրինակը» բառերով.

i

2) որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 17-ի

N 118-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի օգոստոսի 14-ի

N 1396-Ն որոշման

 

Ձև

 

ՎԿԱՅԱԳԻՐ

 

_______________________________________________________________________

                               (անվանումը)

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

 

N 000000

 

Ընկերության պետական գրանցման համարը __________________________________

Գտնվելու վայրը _______________________________________________________

Կանոնադրական կապիտալի չափը` _____________________________________ դրամ

Ընկերության մասնակից _________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

(իրավաբանական անձանց համար` պետական գրանցման տվյալները, ֆիզիկական

անձանց համար` անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը)

 

Բաժնեմասի չափը _______________________________________________________

(տոկոսներով կամ մասերով)

Անձնական հաշվի համարը _________________________________________________

Գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ____________________________________

 

Պետական ռեգիստրի ________________ տարածքային բաժնի պետ

 

___________________ ____________________

     (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

     Կ.Տ.      _____ __________ 201 թ.»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 17-ի

N 118-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2003 թվականի օգոստոսի 14-ի

N 1396-Ն որոշման

 

Ձև

 

ՎԿԱՅԱԳԻՐ

 

_______________________________________________________________________

                        (լրիվ ֆիրմային անվանումը)

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ

 

N 000000

 

Ընկերության պետական գրանցման համարը __________________________________

Գտնվելու վայրը _______________________________________________________

Կանոնադրական կապիտալի չափը` _____________________________________ դրամ

Ընկերության մասնակից (գրավատու) ______________________________________

_______________________________________________________________________

(իրավաբանական անձանց համար` պետական գրանցման տվյալները, ֆիզիկական

անձանց համար` անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը)

 

Գրավառու ______________________________________________________________

_______________________________________________________________________

              (իրավաբանական անձանց համար` պետական գրանցման տվյալները,

              ֆիզիկական անձանց համար` անձնագրային տվյալները)

Բաժնեմասի չափը ________________________________________________________

(տոկոսներով կամ մասերով)

Անձնական հաշվի համարը _________________________________________________

Գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ____________________________________

 

Պետական ռեգիստրի ________________ տարածքային բաժնի պետ

 

___________________ ____________________

     (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

     Կ.Տ.      _____ __________ 201 թ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2011
N 118-Ն
Որոշում