Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2011  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

 

010.0278.301210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «կարգավորում է կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում «պետական գրանցում ստացած կազմակերպությունների» բառերը փոխարինել «պետական գրանցում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունների, պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի երրորդ պարբերությունը «մարմին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ներդրումային ֆոնդ: Ընդ որում, ներդրումային ֆոնդի` որպես հարկ վճարողի հետ կապված սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով կարգավորվող բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը» բառերով.

2) չորրորդ պարբերությունը «պետական գրանցում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով.

3) հինգերորդ պարբերությունը «պետական գրանցում կամ հաշվառում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «պետական գրանցում ստանալու» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցելու)» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «պետական գրանցում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

30 դեկտեմբերի 2010 թվականի

ՀՕ-278-Ն

 

 

pin
ՀՀ 22.12.2010
N ՀՕ-278-Ն օրենք