010.0215.281210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ամսվա 20-ը» բառերը փոխարինել «ամսվա 15-ը» բառերով.
2) 1-ին մասից հանել «իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը,» բառերը.
3) 2-րդ մասից հանել «, իսկ տարեկան վճարները` մինչև հաշվետու տարվան հաջորդող երրորդ» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11.1-ին հոդվածում 2-րդ մասի «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասի «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 21. ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:»:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
28 դեկտեմբերի 2010 թվականի
ՀՕ-215-Ն