040.1491.241110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2010 թվականի N 1491-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1487-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
i
ա. 20-րդ կետից հանել «, որոնք միմյանցից տարբերվում են` կախված շահառուների աշխատած տարիներից և տարիքից» բառերը,
բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«28. Սոցիալական կենսաթոշակը նշանակվում է պետական լիազոր մարմնի կողմից և ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարբերաբար բարձրացնելու է սոցիալական կենսաթոշակի չափը` նպատակ ունենալով այն հասցնելու նվազագույն սպառողական զամբյուղի չափին:»,
գ. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«35. Հիմնական կենսաթոշակի չափը և ապահովագրական (աշխատանքային) ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նպատակ ունենալով աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի միջին չափը հասցնելու նախ` նվազագույն սպառողական զամբյուղի 100 տոկոսին, այնուհետև` նվազագույն սպառողական զամբյուղի 150 տոկոսին:»,
i
դ. 42-րդ, 44-րդ կետերում և 47-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2011» թիվը փոխարինել «2014» թվով, իսկ 42-րդ կետում «1971» թիվը փոխարինել «1974» թվով,
ե. 44-րդ կետը «Այն անձանց համար» բառերից առաջ լրացնել «Կենսաթոշակային համակարգի 2-րդ աստիճանի (պարտադիր կուտակային համակարգի) մասնակիցները, սկսած 2014 թվականի հունվարի 1-ից, վճարում են կուտակային վճար:»,
զ. 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«46. Անկախ տարիքից` պարտադիր կուտակային աստիճանի մասնակիցը վճարում է եկամտային հարկ (համաձայն սույն ծրագրի 157-րդ կետի), որի դիմաց, կենսաթոշակի անցնելիս, նա ստանում է հիմնական կենսաթոշակ:»,
i
է. 49-րդ, 63-րդ, 136-րդ, 137-րդ, 140-րդ և 155-րդ կետերում «անհատական հաշիվներ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «կենսաթոշակային հաշիվներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
i
ը. 53-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Որպես չափանիշ կարող է օգտագործվել նաև անհատական փոխհատուցման գործակիցը կամ անուիտետի նվազագույն գինը շուկայում:» բառերը,
i
թ. 57-րդ, 62-րդ, 70-րդ, 104-րդ, 110-րդ և 137-րդ կետերում «եկամտահարկ» բառը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «եկամտային հարկ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
i
ժ. ամբողջ տեքստում «ներդրումային պորտֆել», «ներդրումային պորտֆելներ», «պորտֆել» և «պորտֆելներ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «կենսաթոշակային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդեր», «ֆոնդ» ու «ֆոնդեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժա. 63-րդ կետից հանել «(այսուհետ` ԱԿ)» բառերը,
i
ժբ. ամբողջ տեքստում «ԱԿ», «ԱԿ-ներ» և «ակտիվների կառավարիչներ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
i
ժգ. 64-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, 75-րդ, 78-րդ, 80-րդ, 82-րդ և 140-րդ կետերում «միավոր» ու «միավորներ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «փայ» ու «փայեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ժդ. 64-րդ կետից հանել «կամ անհատական հաշիվը» բառերը,
i
ժե. 69-րդ և 86-րդ կետերում «հաշվեկշռված» բառը փոխարինել «պահպանողական» բառով,
ժզ. 76-րդ կետից հանել «(ավանդների)» բառը,
i
ժէ. 83-րդ կետում «Շահառուներն անհատական կենսաթոշակային» բառերը փոխարինել «Շահառուները կենսաթոշակային» բառերով,
ժը. 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«85. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները կարող են գրանցել երեք տեսակի կենսաթոշակային ֆոնդեր`
1) հավասարակշռված ֆոնդ, որի կանոնների համաձայն բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը.
2) պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, որի կանոնների համաձայն բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը.
3) կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայն ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում և դրանց վրա հիմնված ածանցյալներում:»,
ժթ. 86-րդ կետում «ագրեսիվ» բառը փոխարինել «հավասարակշռված» բառով,
i
ի. 99-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ստեղծվելու է նաև երաշխիքային հիմնադրամ: Մասնակիցների կողմից կատարված կուտակային վճարները` ճշգրտված գնաճով, 80 տոկոսով երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ 20 տոկոսով` երաշխիքային հիմնադրամը:»,
իա. 103-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«103. Կամավոր կուտակային կենսաթոշակի շահառուներն են այն անձինք, ովքեր իրենց համար (կամ շահառուի համար այլ անձինք` ներառյալ նրա գործատուն) կամավոր կխնայեն իրենց եկամուտների մի մասը` կենսաթոշակային տարիքում լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ ստանալու նպատակով:»,
իբ. 105-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Միաժամանակ, կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը խթանելու նպատակով` մինչև պարտադիր կուտակային համակարգի ներդրումը (2014 թվականի հունվարի 1-ը) լրացուցիչ հարկային արտոնություններ կսահմանվեն այն գործատուների համար, ովքեր իրենց եկամուտների հաշվին կամավոր կուտակային վճարներ կկատարեն իրենց վարձու աշխատողների համար:»,
i
իգ. 108-րդ կետի 3-րդ ենթակետում «տնօրինման» բառը փոխարինել «վճարի» բառով,
իդ. 111-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«111. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն կարող է իրականացվել հետևյալ եղանակներով`
1) բանկերը կարող են առաջարկել միայն «Կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի համաձայն բանկը մասնակցի կենսաթոշակային ավանդի միջոցները կառավարում է իր ռիսկով, մասնակիցն ավանդի միջոցները տնօրինում է միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով սահմանված այլ դեպքերում: Ապահովագրական ընկերություններն առաջարկում են «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը մասնակցին խոստանում է հստակ չափով կենսաթոշակ.
2) կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն առաջարկում են «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմա, որի համաձայն նրանք ինքնուրույնաբար հավաքագրում են վճարումները, վարում կենսաթոշակային հաշիվները և կառավարում ակտիվները. այս դեպքում պարտադիր կուտակային բաղադրիչի կառավարման սխեման չի կիրառվում: Պահառությունը կատարում է տվյալ իրավաբանական անձի հետ չփոխկապակցված այլ անձ: Կամավոր կուտակային միջոցները կարող են կառավարվել նաև պարտադիր բաղադրիչի (2-րդ աստիճան) կառավարման սխեմային համապատասխան. այս դեպքում օգտագործվում են ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայությունները` կենտրոնացված հաշիվների վարում և այլն:»,
իե. 112-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«112. Եթե կամավոր կուտակային ապահովագրությունն իրականացվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության (2-րդ աստիճանի) սխեմայով, ապա տեղեկատվական և ֆինանսական հոսքերը կառավարվում ու կարգավորվում են վերջինիս համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան: Կամավոր կուտակային ապահովագրությունից օգտվելիս` անձը համապատասխան հարկային մարմին պետք է ներկայացնի կենսաթոշակային վճարումները հաստատող փաստաթղթեր, որոնք հիմք կծառայեն համապատասխան հարկային նվազեցումների համար:»,
իզ. 113-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
i
իէ. 117-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
i
իը. 118-րդ կետի 1-ին ենթակետում «ներդրումային ընկերություններում» բառերը փոխարինել «ներդրումային ընկերության արժեթղթերում» բառերով,
իթ. 120-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«120. Արտասահմանում «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել`
1) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում.
2) ՏՀԶԿ-ի պետությունների, ՏՀԶԿ-ի պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
3) ՏՀԶԿ-ի պետությունների համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
4) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և նրանց կարգավորման ներքո գտնվող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում.
5) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում).
6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք կբավարարեն կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշները,
7) ածանցյալ արժեթղթերում` միայն հեջավորման նպատակով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել կամավոր կուտակային ակտիվները:»,
լ. 121-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«121. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում`
1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում լիցենզիայի հետկանչման գործընթացում.
2) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն կազմակերպությունների արժեթղթերում, որոնք թույլատրված են առևտրի` Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ-ի պետությունների կարգավորվող շուկաներում.
4) այն ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից.
5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով,
լա. 122-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«122. Արգելվում է կամավոր կենսաթոշակային ապահովագրության ակտիվները ներդնել`
1) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
2) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտորի, ինչպես նաև դրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև դրանց հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.
4) ածանցյալ արժեթղթերում` բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների.
5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է.
6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնարժեք ապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն):»,
լբ. 123-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով`
i
«2.1) կազմակերպությունների միջև տնտեսական և կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ակտիվները,»,
լգ. 123-րդ կետի 3-րդ ենթակետում «3» թիվը փոխարինել «6» թվով,
լդ. 124-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«124. Կենսաթոշակային ակտիվները չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ այլ կերպ օտարվել տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, կառավարչին, տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման խորհրդի անդամներին և նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:»,
i
լե. 129-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «2008-2009 թվականներին`» բառերը, իսկ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կվերանայվեն կենսաթոշակների վճարման որոշ կանոններ, մասնավորապես, աշխատանքներ կկատարվեն կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու համար:»,
լզ. 140-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) ըստ ներդրումային ֆոնդի ընտրության` կենսաթոշակային վճարները փայերի վերածելը, կենսաթոշակային միավորներ թողարկելը,»,
լէ. 140-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն կատարելը:»,
լը. 141-րդ կետից հանել «(այսուհետ` ՖՀՎԼՄ)» բառերը,
i
լթ. 141-րդ կետում «մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների» բառերը փոխարինել «կենսաթոշակային ֆոնդերի, կենսաթոշակային ֆոնդերի պահառուների» բառերով,
i
խ. ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության լիազոր մարմին», «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմին», «Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների վերահսկողության ծառայություն» բառերն ու «ՖՀՎԼՄ» հապավումը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
խա. 147-րդ կետից հանել «պարտադիր և կամավոր» բառերը,
i
խբ. 150-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) առևտրային կազմակերպությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (ներդրումային ֆոնդերի մասին, կուտակային կենսաթոշակների մասին և այլն).»,
խգ. 157-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«157. Պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, կսահմանվի եկամտային հարկ, որի շրջանակներում հարկման նոր բազա կսահմանի գործատուի սոցիալական ապահովության վճարի և անվանական աշխատավարձի հանրագումարը:»,
խդ. 158-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«158. Կսահմանվի եկամտային հարկի դրույքաչափի պրոգրեսիվ սանդղակ` նպատակ ունենալով թույլ չտալու`
1) վարձու աշխատողների տնօրինվող եկամտի չափի նվազեցում.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում.
3) գործատուների` աշխատուժի վրա կատարվող ծախսի էական ավելացում:»,
խզ. 159-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
i
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի նոյեմբերի 11-ի
N 1491-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2008 թվականի նոյեմբերի 13-ի
N 1487-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառումը |Պատասխանատու |Կատարման |Աշխատանքի արդյունքը|
|ը/կ| |կատարողը |ժամկետը |(ձևը և |
| | |(համակատարողները)| |բովանդակությունը) |
|_____________________________________________________________________|
|1. ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ |
|_____________________________________________________________________|
|1.1|Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |25.12. |Մանրամասն |
| |և կուտակային |սոցիալական |2008 թ. |կնկարագրվեն |
| |վճարի անձնավորված|հարցերի | |տեղեկատվության և |
| |հաշվառման և |նախարարություն | |ֆինանսական |
| |անհատականացված |ՀՀ ֆինանսների | |միջոցների շարժը |
| |հաշվետվություններ|նախարարություն | |(ճանապարհը), |
| |ներկայացնելու, |ՀՀ էկոնոմիկայի | |համադրումներ |
| |այլ տեղեկատվական |նախարարություն | |կատարելու, |
| |համակարգերի հետ |ՀՀ կառավարությանն| |ներկայացված |
| |տեղեկատվության |առընթեր պետական | |տեղեկատվությունը |
| |փոխանակության |եկամուտների | |ճշտելու |
| |բիզնես - |կոմիտե | |ընթացակարգերը և |
| |գործընթացների |ՀՀ կենտրոնական | |այլն: |
| |մանրամասն |բանկ (համաձայ- | | |
| |նկարագրություն և |նությամբ) | | |
| |համակարգի |դոնոր կազմա- | | |
| |տեխնիկական |կերպություններ | | |
| |հանձնարարականի | | | |
| |կազմում | | | |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.2|Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |01.04. |Անձնավորված |
| |և կուտակային |սոցիալական |2009 թ. |հաշվառման համակարգի|
| |վճարի անձնավորված|հարցերի | |համակարգչային |
| |հաշվառման |նախարարություն | |ծրագրի տեխնիկական |
| |համակարգի |ՀՀ ֆինանսների | |մասնագրեր, որտեղ |
| |համակարգչային |նախարարություն | |մանրամասն |
| |ծրագրի տեխնիկական|ՀՀ էկոնոմիկայի | |կնկարագրվեն` |
| |մասնագրերի |նախարարություն | |1) անձնավորված |
| |կազմում և |ՀՀ կառավարությանն| |հաշվառման և |
| |հաստատում |առընթեր պետական | |անհատականացված |
| | |եկամուտների | |հաշվետվությունների |
| | |կոմիտե | |համակարգի ներդրման |
| | |ՀՀ կենտրոնական | |և կիրարկման |
| | |բանկ | |գործընթացը. |
| | |(համաձայնությամբ)| |2) գործատուի կողմից|
| | |դոնոր կազմակերպու| |վարձու աշխատողների |
| | |թյուններ | |մասին տվյալներ |
| | | | |ներկայացնելու |
| | | | |ընթացակարգերը |
| | | | |(այդ թվում` |
| | | | |հաշվետվություններն |
| | | | |էլեկտրոնային |
| | | | |եղանակով |
| | | | |ներկայացնելու |
| | | | |փուլերը). |
| | | | |3) ներկայացված |
| | | | |տվյալների |
| | | | |հավաստիությունը |
| | | | |ճշտելու նպատակով |
| | | | |այլ տեղեկատվական |
| | | | |բազաներից ստացվող |
| | | | |տեղեկատվությունը և |
| | | | |ճշտումներ կատարելու|
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |4) անհատական |
| | | | |հաշվում ներառված |
| | | | |տվյալների մասին |
| | | | |վարձու |
| | | | |աշխատողներին |
| | | | |տեղեկատվություն |
| | | | |տրամադրելու |
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |5) ՍԱՊԾ-ի կողմից |
| | | | |վարվող տեղեկատվական|
| | | | |բազայի տվյալները |
| | | | |նոր տեղեկատվական |
| | | | |համակարգ |
| | | | |ներմուծելու |
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |6) կիրառվող |
| | | | |(օգտագործվելիք) |
| | | | |կապուղիները և |
| | | | |տվյալների |
| | | | |փոխանակության |
| | | | |ընթացակարգերը: |
| | | | |Կգնահատվեն |
| | | | |անձնավորված |
| | | | |հաշվառման և |
| | | | |անհատականացված |
| | | | |հաշվետվությունների |
| | | | |համակարգի ներդրման |
| | | | |և բնականոն |
| | | | |գործունեության |
| | | | |շրջանակներում |
| | | | |պետական մարմինների |
| | | | |տեխնիկական |
| | | | |կարիքները |
| | | | |(համակարգչային |
| | | | |տեխնիկա, |
| | | | |կազմտեխնիկա |
| | | | |և այլն)` հաշվի |
| | | | |առնելով |
| | | | |գործատուներին |
| | | | |հաշվետվություններն |
| | | | |էլեկտրոնային |
| | | | |եղանակով |
| | | | |ներկայացնելու |
| | | | |ծառայություններ |
| | | | |մատուցելու |
| | | | |հնարավորությունը: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.3|Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |01.01. |1) եկամտային հարկի |
| |և կուտակային |սոցիալական |2011 թ. |և կուտակային վճարի|
| |վճարի անձնավորված|հարցերի | |անձնավորված |
| |հաշվառման |նախարարություն | |հաշվառման |
| |համակարգի |ՀՀ | |համակարգի` |
| |տեխնիկական |կառավարությանն | |կառավարման խորհրդի |
| |առաջադրանքի |առընթեր պետական | |հավանությանն |
| |կազմում, մրցույթի|եկամուտների | |արժանացած |
| |անցկացում |կոմիտե | |տեխնիկական |
| | |ՀՀ ֆինանսների | |առաջադրանք. |
| | |նախարարություն | |2) համապատասխան |
| | |ՀՀ էկոնոմիկայի | |կնքված պայմանագիր` |
| | |նախարարություն | |Համաշխարհային |
| | |ՀՀ կենտրոնական | |բանկի |
| | |բանկ | |ընթացակարգերին |
| | |(համաձայնությամբ)| |համապատասխան |
| | |դոնոր կազմակերպու| |անցկացված |
| | |թյուններ | |մրցույթում հաղթող |
| | | | |կազմակերպության հետ|
|___|_________________________________________________________________|
| | Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման |
| | համակարգի ներդրման իրավական ապահովում |
|___|_________________________________________________________________|
|1.4|«Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |25.12. |Օրենքի նախագիծ, որը|
| |և կուտակային |սոցիալական |2008 թ. |պետք է կարգավորի |
| |վճարի անձնավորված|հարցերի |(փաթեթով)|անձնավորված |
| |հաշվառման մասին» |նախարարություն | |հաշվառման հետ |
| |ՀՀ օրենքի նախագծի|ՀՀ կենտրոնական | |կապված իրավահարա- |
| |և դրանից բխող |բանկ | |բերությունները, |
| |այլ օրենքների |(համաձայնությամբ)| |ինչպես նաև պետք է |
| |նախագծերի մշակում|ՀՀ ֆինանսների | |սահմանի` |
| |և ՀՀ |նախարարություն | |1) «անձնավորված |
| |կառավարության |ՀՀ էկոնոմիկայի | |հաշվառման համակարգ»|
| |քննարկմանը |նախարարություն | |հասկացությունը. |
| |ներկայացնելը |ՀՀ կառավարությանն| |2) անձնավորված |
| | |առընթեր պետական | |հաշվառման |
| | |եկամուտների | |իրականացման |
| | |կոմիտե դոնոր | |սկզբունքները. |
| | |կազմակերպու- | |3) գործատուի կողմից|
| | |թյուններ | |վարձու աշխատողների |
| | | | |մասին տվյալներ |
| | | | |ներկայացնելու |
| | | | |ընթացակարգերը |
| | | | |(այդ թվում` |
| | | | |հաշվետվություններն |
| | | | |էլեկտրոնային |
| | | | |եղանակով |
| | | | |ներկայացնելու). |
| | | | |4) անձնավորված |
| | | | |հաշվառման |
| | | | |տեղեկատվական |
| | | | |բազայում ներառվող |
| | | | |տեղեկատվությունը. |
| | | | |5) անհատական |
| | | | |հաշվում ներառված |
| | | | |տվյալների մասին |
| | | | |վարձու աշխատողներին|
| | | | |տեղեկատվություն |
| | | | |տրամադրելու |
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |6) ներկայացված |
| | | | |տվյալների |
| | | | |հավաստիությունը |
| | | | |ճշտելու և |
| | | | |տեղեկատվական բազա |
| | | | |մուտքագրելու |
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |7) անձնավորված |
| | | | |հաշվառման |
| | | | |տեղեկատվական |
| | | | |բազայում ներառված |
| | | | |տվյալներն |
| | | | |օգտագործելու կարգը.|
| | | | |8) գործընթացում |
| | | | |ներգրավված պետական |
| | | | |կառավարման |
| | | | |մարմինների, |
| | | | |կազմակերպություննե-|
| | | | |րի, գործատուների և |
| | | | |վարձու աշխատողների |
| | | | |իրավունքների, |
| | | | |պարտականությունների|
| | | | |և պատասխանատվու- |
| | | | |թյան շրջանակը: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.5|«Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |ՀՀ կառա- |օրենքով սահմանված |
| |և կուտակային |սոցիալական |վարության|կարգերի |
| |վճարի անձնավորված|հարցերի |2004 |առկայություն |
| |հաշվառման մասին» |նախարարություն |թվականի | |
| |Հայաստանի |ՀՀ կենտրոնական |ապրիլի | |
| |Հանրապետության |բանկ |8-ի | |
| |օրենքի կիրարկումն|(համաձայնությամբ)|N 541-Ն | |
| |ապահովելու մասին»|ՀՀ ֆինանսների |որոշմամբ | |
| |ՀՀ կառավարության |նախարարություն |սահմանված| |
| |որոշման նախագծի |ՀՀ էկոնոմիկայի |կարգով | |
| |մշակում և ՀՀ |նախարարություն |ընդուն- | |
| |կառավարության |ՀՀ կառավարությանն|վելիք` ՀՀ| |
| |քննարկմանը |առընթեր պետական |վարչապետի| |
| |ներկայացնելը |եկամուտների |համապատաս| |
| | |կոմիտե դոնոր |խան | |
| | |կազմակերպություն-|որոշմամբ | |
| | |ներ |սահմանված| |
| | | |ժամկետ- | |
| | | |ներում | |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.6|Եկամտային հարկի |ՀՀ կառավարությանն|ՀՀ կառա- |Գերատեսչական |
| |և կուտակային |առընթեր պետական |վարության|իրավական ակտի |
| |վճարի անձնավորված|եկամուտների |2004 |նախագիծ, որը |
| |հաշվառման |կոմիտե |թվականի |կսահմանի` |
| |համակարգի |ՀՀ աշխատանքի և |ապրիլի |1) անհատական հաշիվ |
| |ներդրումն |սոցիալական |8-ի |բացելու կարգը. |
| |ապահովող |հարցերի |N 541-Ն |2) անձնավորված |
| |գերատեսչական |նախարարություն |որոշմամբ |հաշվետվությունների |
| |իրավական ակտերի |ՀՀ ֆինանսների |սահմանված|ձևը և լրացման |
| |նախագծերի |նախարարություն |կարգով |կարգը. |
| |մշակում և |ՀՀ էկոնոմիկայի |ընդուն- |3) տվյալներ |
| |հաստատման |նախարարություն |վելիք` ՀՀ|ներկայացնողին |
| |ներկայացնելը | |վարչապետի|անճշտությունների |
| | | |համապատաս|մասին տեղեկացնելու |
| | | |խան |կարգը: |
| | | |որոշմամբ | |
| | | |սահմանված| |
| | | |ժամկետ- | |
| | | |ներում | |
|___|_________________________________________________________________|
| |Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման |
| | համակարգի ներդրման տեխնիկական ապահովում |
|___|_________________________________________________________________|
|1.7|Եկամտային հարկի |ՀՀ աշխատանքի և |01.07. |Համապատասխան |
| |և կուտակային |սոցիալական |2012 թ. |ծրագրային փաթեթի |
| |վճարի անձնավորված|հարցերի | |ներդրում, որը |
| |հաշվառման |նախարարություն | |հնարավորություն |
| |համակարգի |ՀՀ կառավարությանն| |կտա` |
| |ներդրումը և |առընթեր պետական | |1) ընդունելու և |
| |կիրարկումը, |եկամուտների | |մշակելու ամսական |
| |տեղեկատվական |կոմիտե | |պարբերականությամբ |
| |համակարգի |ՀՀ կենտրոնական | |Հայաստանի |
| |գործունեությունն |բանկ | |Հանրապետության |
| |ապահովող |(համաձայնությամբ)| |կառավարությանն |
| |ծրագրային փաթեթի |ՀՀ ֆինանսների | |առընթեր պետական |
| |մշակում, |նախարարություն | |եկամուտների կոմիտե |
| |փորձարկում և |ՀՀ էկոնոմիկայի | |ներկայացվող |
| |ներդրում (այդ |նախարարություն | |անհատական |
| |թվում` |դոնոր կազմա- | |հաշվետվությունները.|
| |գործատուների |կերպություններ | |2) ապահովելու |
| |կողմից | | |Հայաստանի |
| |անհատականացված | | |Հանրապետության |
| |հաշվետվություն- | | |կառավարությանն |
| |ներն էլեկտրոնային| | |առընթեր պետական |
| |եղանակով | | |եկամուտների |
| |ներկայացնելն | | |կոմիտեի, Հայաստանի |
| |ապահովող | | |Հանրապետության |
| |մոդուլի), | | |աշխատանքի և |
| |անհրաժեշտ | | |սոցիալական |
| |տեխնիկայի | | |հարցերի |
| |ձեռքբերում | | |նախարարության և |
| | | | |Հայաստանի |
| | | | |կենտրոնական |
| | | | |դեպոզիտարիայի |
| | | | |միջև |
| | | | |տեղեկատվության |
| | | | |փոխանակությունը. |
| | | | |3) ապահովելու |
| | | | |տեղեկատվական |
| | | | |համակարգում |
| | | | |ներառված |
| | | | |տեղեկատվության |
| | | | |հասանելիությունն |
| | | | |այլ մարմինների |
| | | | |համար` իրենց |
| | | | |իրավասությունների |
| | | | |սահմաններում. |
| | | | |4) համադրումներ |
| | | | |իրականացնելու այլ |
| | | | |տեղեկատվական |
| | | | |համակարգերի հետ: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.8|Եկամտային հարկի |ՀՀ կառավարությանն|01.08. |Կմշակվեն և |
| |և կուտակային |առընթեր պետական |2012 թ. |կտպագրվեն |
| |վճարի անձնավորված|եկամուտների | |անձնավորված |
| |հաշվառման |կոմիտե | |հաշվառման համակարգի|
| |համակարգի |ՀՀ աշխատանքի և | |վերաբերյալ |
| |վերաբերյալ |սոցիալական | |հանրամատչելի |
| |մեթոդական, |հարցերի | |տեղեկատվական |
| |ուսուցողական |նախարարություն | |գրքույկներ, |
| |նյութերի մշակում |դոնոր կազմա- | |համակարգչային |
| |և տպագրություն |կերպություններ | |ծրագրի ուսումնական |
| | | | |ձեռնարկներ և |
| | | | |այլն: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1.9|ՀՀ կառավարությանն|ՀՀ կառավարությանն|01.11. |Սեմինարի ընթացքում |
| |առընթեր պետական |առընթեր պետական |2012 թ. |ՀՀ կառավարությանն |
| |եկամուտների |եկամուտների | |առընթեր պետական |
| |կոմիտեի, ՀՀ |կոմիտե | |եկամուտների կոմիտեի|
| |աշխատանքի և |ՀՀ աշխատանքի և | |ՀՀ աշխատանքի և |
| |սոցիալական |սոցիալական | |սոցիալական հարցերի |
| |հարցերի |հարցերի | |նախարարության |
| |նախարարության |նախարարություն | |սոցիալական |
| |սոցիալական |ՀՀ ֆինանսների | |ապահովության |
| |ապահովության |նախարարություն | |պետական |
| |պետական |դոնոր կազմա- | |ծառայության |
| |ծառայության |կերպություններ | |անձնակազմերին և |
| |անձնակազմերի, | | |գործատուներին |
| |գործատուների | | |կներկայացվի |
| |համար | | |անձնավորված |
| |ուսուցողական | | |հաշվառման մասին ՀՀ |
| |սեմինարների | | |օրենսդրությունը, |
| |անցկացում | | |ինչպես նաև նրանք |
| | | | |ձեռք կբերեն |
| | | | |համապատասխան |
| | | | |համակարգչային |
| | | | |ծրագրերով |
| | | | |աշխատելու գործնական|
| | | | |գիտելիքներ` տեղում |
| | | | |իրականացված |
| | | | |ուսուցման միջոցով: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|1. |Եկամտային հարկի |ՀՀ կառավարությանն|01.10. |1) հաշվետվություն- |
|10 |և կուտակային |առընթեր պետական |2012 թ. |ներն էլեկտրոնային |
| |վճարի անձնավորված|եկամուտների | |եղանակով |
| |հաշվառման |կոմիտե | |ներկայացնելու |
| |համակարգի |ՀՀ աշխատանքի և | |տեխնիկական |
| |բնականոն |սոցիալական | |հնարավորությունների|
| |գործունեությունն |հարցերի | |ուսումնասիրություն,|
| |ապահովող ենթա- |նախարարություն | |կարիքների գնահատում|
| |կառուցվածքների |ՀՀ ֆինանսների | |(այդ թվում` |
| |ձևավորում |նախարարություն | |Ինտերնետի |
| | |ՀՀ կենտրոնական | |հասանելիությունը |
| | |բանկ | |Հայաստանի |
| | |(համաձայնությամբ)| |Հանրապետության |
| | |ՀՀ էկոնոմիկայի | |տարածքում, |
| | |նախարարություն | |անհրաժեշտ |
| | |դոնոր կազմա- | |սարքավորումների |
| | |կերպություններ | |(տերմինալների) |
| | | | |քանակները և |
| | | | |տեղադրման վայրերը) |
| | | | |և Հայաստանի |
| | | | |Հանրապետության |
| | | | |կառավարություն |
| | | | |առաջարկություններ |
| | | | |ներկայացնելը. |
| | | | |2) հարկ վճարողների |
| | | | |սպասարկման |
| | | | |կենտրոնների |
| | | | |ձևավորում, |
| | | | |տեխնիկական |
| | | | |ապահովում. |
| | | | |3) առկա կապուղիների|
| | | | |արդիականացում, ըստ |
| | | | |անհրաժեշտության` |
| | | | |նոր կապուղիների |
| | | | |ներդրում. |
| | | | |4) հարկ վճարողներին|
| | | | |էլեկտրոնային |
| | | | |ստորագրության |
| | | | |տրամադրում և այլն |
|___|_________________________________________________________________|
| 2.| ՆՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԵՎ ԲՆԱԿԱՆՈՆ |
| | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ |
|___|_________________________________________________________________|
| |Նոր կենսաթոշակային համակարգի ներդրման և գործունեության իրավական |
| | ապահովում |
|___|_________________________________________________________________|
|2.1|«Կուտակային |ՀՀ ֆինանսների |25.12. |Օրենքի նախագիծ, որը|
| |կենսաթոշակների |նախարարություն |2008 թ. |պետք է կարգավորի |
| |մասին» ՀՀ օրենքի |ՀՀ կենտրոնական |(փաթեթով)|կուտակային |
| |նախագծի և |բանկ | |համակարգի ներդրման |
| |դրանից բխող այլ |(համաձայնությամբ)| |և գործունեության |
| |օրենքների |ՀՀ էկոնոմիկայի | |հետ կապված իրավահա-|
| |նախագծերի մշակում|նախարարություն | |րաբերությունները, |
| |և ՀՀ |ՀՀ աշխատանքի և | |ինչպես նաև պետք է |
| |կառավարության |սոցիալական | |սահմանի` |
| |քննարկմանը |հարցերի | |1) համակարգի |
| |ներկայացնելը |նախարարություն | |կառուցվածքը, |
| | |ՀՀ կառավարությանն| |սուբյեկտները. |
| | |առընթեր պետական | |2) համակարգի |
| | |եկամուտների | |գործունեությունը |
| | |կոմիտե | |կարգավորող և |
| | |դոնոր կազմակերպու| |վերահսկող մարմինը, |
| | |թյուններ | |դրա լիազորու- |
| | | | |թյունները. |
| | | | |3) համակարգի |
| | | | |նկատմամբ պետական |
| | | | |վերահսկողություն |
| | | | |իրականացնելու |
| | | | |պայմաններն ու կարգը|
| | | | |4) ակտիվների |
| | | | |կառավարիչներին |
| | | | |ներկայացվող |
| | | | |պահանջները, |
| | | | |լիցենզավորման կարգը|
| | | | |5) կենսաթոշակային |
| | | | |ակտիվների |
| | | | |ներդրումներին |
| | | | |ներկայացվող |
| | | | |պահանջները |
| | | | |(սահմանափակումները)|
| | | | |6) ակտիվների |
| | | | |կառավարիչների |
| | | | |ընտրության |
| | | | |ընթացակարգերը, |
| | | | |փոխելու պայմաններն |
| | | | |ու կարգը, |
| | | | |կենսաթոշակային |
| | | | |ֆոնդերի |
| | | | |ընտրությունը, դրանց|
| | | | |փոփոխումը. |
| | | | |7) ծառայությունների|
| | | | |գնային կարգավորումը|
| | | | |8) կենսաթոշակային |
| | | | |հիմնադրամներին |
| | | | |(կամավոր) |
| | | | |ներկայացվող |
| | | | |պահանջները |
| | | | |(սահմանափակումները)|
| | | | |9) կենսաթոշակային |
| | | | |հաշիվների վարման և |
| | | | |ակտիվների |
| | | | |պահառության կարգը. |
| | | | |10) կուտակային |
| | | | |միջոցները |
| | | | |տնօրինելու |
| | | | |պայմանները. կարգը, |
| | | | |տարբերակներն ու |
| | | | |ձևերը (իրավունք |
| | | | |տվող տարիք, |
| | | | |անուիտետ և |
| | | | |ծրագրավորված |
| | | | |վճարում, |
| | | | |կուտակային |
| | | | |միջոցների |
| | | | |ժառանգում, ժամկետից|
| | | | |շուտ ստացում և |
| | | | |այլ). |
| | | | |11) կենսաթոշակների |
| | | | |նշանակման և |
| | | | |վճարման պայմաններ, |
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |12) համակարգի |
| | | | |սուբյեկտների |
| | | | |(ակտիվների |
| | | | |կառավարիչներ, |
| | | | |կենսաթոշակային |
| | | | |հիմնադրամներ, |
| | | | |դեպոզիտարիա) |
| | | | |իրավունքները, |
| | | | |պարտականությունները|
| | | | |պատասխանատվության |
| | | | |շրջանակը, կիրառվող |
| | | | |սանկցիաները և |
| | | | |այլն: |
|___|_________________|_________________|_________|___________________|
|2.2|«Պետական |ՀՀ աշխատանքի և |25.12. |Օրենքի նախագիծ, որը|
| |կենսաթոշակների |սոցիալական |2008 թ. |պետք է կարգավորի |
| |մասին» ՀՀ օրենքի |հարցերի |(փաթեթով)|կենսաթոշակների |
| |նախագծի և դրանից|նախարարություն | |նշանակման և |
| |բխող այլ |ՀՀ կենտրոնական | |վճարման հետ կապված |
| |օրենքների |բանկ | |իրավահարաբերու- |
| |նախագծերի մշակում|(համաձայնությամբ)| |թյունները, ինչպես |
| |և ՀՀ |ՀՀ ֆինանսների | |նաև պետք է |
| |կառավարության |նախարարություն | |սահմանի` |
| |քննարկմանը |ՀՀ էկոնոմիկայի | |1) «բաշխողական |
| |ներկայացնելը |նախարարություն | |համակարգի |
| | |ՀՀ կառավարությանն| |կենսաթոշակներ |
| | |առընթեր պետական | |(սոցիալական և |
| | |եկամուտների | |աշխատանքային)» |
| | |կոմիտե դոնոր | |հասկացությունը, այդ|
| | |կազմակերպություն-| |թվում` կուտակային |
| | |ներ | |բաղադրիչի |
| | | | |շահառուներին |
| | | | |վճարվող. |
| | | | |2) կենսաթոշակների |
| | | | |տեսակները. |
| | | | |3) կենսաթոշակի |
| | | | |հաշվարկման կարգը |
| | | | |(չափը). |
| | | | |4) կենսաթոշակի |
| | | | |իրավունք տվող |
| | | | |պայմանները (տարիք, |
| | | | |աշխատանքային ստաժ |
| | | | |և այլն). |
| | | | |5) աշխատանքային |
| | | | |ստաժը հաշվարկելու |
| | | | |կարգը. |
| | | | |6) կենսաթոշակ |
| | | | |նշանակելու, |
| | | | |վերահաշվարկելու և |
| | | | |վճարելու |
| | | | |ընթացակարգերը. |
| | | | |7) կենսաթոշակի |
| | | | |ֆինանսավորման |
| | | | |աղբյուրները. |
| | | | |8) կենսաթոշակ |
| | | | |նշանակող մարմինը. |
| | | | |9) կենսաթոշակ |
| | | | |նշանակելու համար |
| | | | |անհրաժեշտ |
| | | | |փաստաթղթերը. |
| | | | |10) կողմերի |
| | | | |իրավունքները, |
| | | | |պարտականությունները|
| | | | |և այլն: |
|___|_________________|_________________|_________|___________________|
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում