118.0786.021210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11810456
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 նոյեմբերի 2010 թվականի թիվ 786-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 147-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մարտի 2-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը հաստատելու մասին» N 147-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
i
հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված մեկ անձից կատարվող գնումների անվանացանկի 19-րդ կետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «օդային փոխադրումների գործակալներից» բառերով: