Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.12.2010  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենքով)

010.0161.221110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «իրավաբանական անձինք» բառերից հետո լրացնել «(այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը)» բառերով, իսկ «քաղաքացիների» բառից հետո լրացնել «, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուները սոցիալական վճարումներ են կատարում ընդհանուր հիմունքներով` սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով հաշվարկում ու վճարում են վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և ժամանակավոր անաշխատունակության նպաստները (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված` ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք օրվա համար գործատուի միջոցների հաշվին վճարվող գումարների)` մնացած գումարները փոխանցելով պետական բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ): Յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված նպաստների գումարների չափով պակասեցումը (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը) գործատուն կատարում է հաջորդ ամսվա 20-ին:

Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից, և ժամանակավոր անաշխատունակության նպաստներին վերաբերող դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի վրա:

 

22 նոյեմբերի 2010 թվականի

ՀՕ-161-Ն

 

 

pin
ՀՀ 27.10.2010
N ՀՕ-161-Ն օրենք