Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0674.021198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 1998 թ. թիվ 674

 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:

2. Բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել լուծարքային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Բաժնետիրական ընկերության լուծարումից հետո գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` գույքն ի տնօրինություն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն մասնավորեցնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 2-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 674 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

      Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆ              -     ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

                                      (հանձնաժողովի նախագահ)

 

      Ա. ԱՍԼԻԿՅԱՆ               -     ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                      նախարարի առաջին տեղակալ

 

      Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ              -     ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

      Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ            -     ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության

                                      նախարարի տեղակալ

 

      Կ. ԱՐԵՅԱՆ                 -     Երևանի  քաղաքապետի տեղակալ

 

      Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ               -     Սյունիքի մարզպետարանի վարչության պետ

 

      Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ              -     Լոռու մարզպետարանի վարչության պետ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 674 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

«Վանկապշին» ՓԲԸ

 

«Կոմունտրանս» ՊՓԲԸ

 

«Քաջարանշին» ՓԲԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.1998
N 674
Որոշում