040.1037.210810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 2010 թվականի N 1037-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
i
ա. 2-րդ կետում «հրապարակում է» բառը փոխարինել «իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է» բառերով, «ա» ենթակետի առաջին պարբերությունից հանել «` նաև հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը և ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը, «բ» ենթակետից հանել «` նաև հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը և ուժը կորցրած ճանաչել «գ» ենթակետը,
i
բ. 3-րդ կետում «հրապարակում է» բառը փոխարինել «իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է» բառերով, «բ» ենթակետից հանել «, հարկային մարմինը տեղադրում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը, «գ» ենթակետից հանել «` նաև հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը և «զ» ենթակետից հանել «տեղադրում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը,
գ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը,
i
դ. 5-րդ կետում «սահմանված ժամկետում հերթական ցանկի հրապարակման օրը» բառերը փոխարինել «սահմանված ժամկետում իր պաշտոնական ինտերնետային կայքում հերթական ցանկի տեղադրման օրը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ