040.0647.221098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 1998 թվական թիվ 647
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
i
«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վիճակագրության պետական լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 22-ից: