Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 532 Ո ...

 

 

041.0556.180998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 1998 թվական թիվ 556

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 532 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի թիվ 468 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կանոնադրության IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«IV. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական

i

առաջխաղացման ցուցակների նախապատրաստումը

 

17. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների (այսուհետև` ցուցակներ) կազմման և դատավորների նշանակման գործընթացին աջակցելու նպատակով նախարարն իրականացնում է ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց (այսուհետև` հավակնորդներ) նախնական հաշվառման աշխատանքներ:

18.Հավակնորդների մասնագիտական կարողությունների վերաբերյալ նախարարին եզրակացություն ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում և գործում է իրավաբանական որակավորող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով): Հանձնաժողովի աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել արդարադատության խորհրդի անդամները:

19. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ եզրակացություն»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.09.1998
N 556
Որոշում