Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն Ո ...

 

 

040.1499.281209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1499-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 268-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգում`

i

1) 4-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների վճարում կատարելու իրավասության» բառերով.

2) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

i

«5.1. Այն դեպքում, երբ ավիափոխադրումներն իրականացվում են սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ավիափոխադրողների կողմից, սակայն տվյալ երկրի օրենսդրությանը համաձայն այդ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրավասու չեն իրականացնելու գանձված պետական տուրքի գումարների վճարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, դրանց կողմից գանձված պետական տուրքի գումարները հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցվում սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով».

i

3) 12-րդ կետում «Ոչ կանոնավոր օդային փոխադրումների դեպքում» բառերը փոխարինել «Ոչ կանոնավոր օդային փոխադրումների, ինչպես նաև սույն կարգի 5.1-ին կետում սահմանված դեպքերում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1499-Ն
Որոշում