020.0811.070709
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2.1 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան |
7 հուլիսի 2009թ. |
Հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի, 60 հոդվածի 1-ին կետի, 68 հոդվածի 14-րդ մասի պահանջները,
նկատի ունենալով, որ վեճի առարկա հոդվածի իրավադրույթներն ամբողջապես վերարտադրում են «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի նորմերը, իսկ այդ օրենքն ուժը կորցրել է «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով,
արձանագրելով, որ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի սահմանադրականության հարցը քննության առարկա դարձել է ՀՀ սահմանադրական դատարանում` հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի պահանջները (20.09.2006թ. ՍԴՈ-647 որոշում),
փաստելով, որ ՀՀ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, իսկ օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը կոչված է ՀՀ վճռաբեկ դատարանը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61 հոդվածի 4-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
7 հուլիսի 2009 թվականի
ՍԴՈ-811