(ուժը կորցրել է 05.05.11 թիվ 672-Ն որոշում)
040.0517.180509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2009 թվականի N 517-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» N 930-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 2-րդ կետի երկրորդ, չորրորդ և 15-րդ կետի երկրորդ պարբերություններում «16» թիվը փոխարինել «14» թվով.
2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր (պայմանագիր) կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին հասանելիք, սակայն կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի չստացված գումարը վճարվում է լիազորագրով` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:».
3) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հաշմանդամության ժամկետը լրացած և երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ վճարվում է, եթե նա օրենքով սահմանված ժամկետում կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում է ներկայացնում սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերը և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մասին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ